Տոպուրիան շանս չի ունենա Ծառուկյանի դեմ մենամարտում․ Հաբիբ Նուրմագոմեդով
Սպորտ
Հաբիբ Նուրմագոմեդովը Կամիլ Գաջիևի յութուբյան ալիքին տված հարցազրույցում UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանին համարել է թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիայի դեմ հնարավոր մենամարտում ակնհայտ ֆավորիտ:
«Տոպուրիան շանս չի ունենա Ծառուկյանի դեմ մենամարտում: Արմանն օկտագոնում մրցակցին հեռավորության վրա է պահում և ոտքերով հիանալի աշխատում: Նրա ըմբշամարտը, ճնշումը, մարմնի չափսերը… Ամեն ինչ պետք է հաշվի առնել։ Արմանը գրեթե 10 սմ-ով բարձրահասակ է Տոպուրիայից:
Կարծում եմ` այսօրվա դրությամբ թեթև քաշային կարգի ուժեղագույն մարտիկը Ծառուկյանն է»,- ասել է լեգենդար դաղստանցին:
Ավելի վաղ վրացին հայտարարել էր, որ գոտու համար մենամարտի հնարավորություն չի տա Արման Ծառուկյանին:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի