Խաբեբաները նոր ձևով են թիրախավորում վաճառողներին
Հասարակություն
Ռուսաստանում հայտնվել է խաբեության նոր սխեմա․ հանցագործները ներկայանում են որպես մասնագետներ և առաջարկում խանութների վաճառողներին «վերահսկել վճարային տերմինալները»։ Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների չարաշահման դեմ պայքարի վարչության Telegram-յան ալիքը։
Մասնագետի անվան տակ հանդես եկող խաբեբաները մոտենում են վաճառողներին, առաջարկում «ստուգում» անցկացնել և այդ ընթացքում փորձում են գումար գողանալ կամ փոխանցումներ իրականացնել։ ՆԳՆ-ն զգուշացնում է, որ նման դեպքերի թիվն աճում է։
Իրավապահ մարմինները հորդորում են խանութների աշխատակիցներին լինել առավել զգոն, իսկ տերմինալների ցանկացած ստուգում իրականացնել միայն բանկի կամ պաշտոնական ծառայությունների ներկայացուցիչների ներկայությամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)