Մակրոնը քննադատել է Նեթանյահուին․ Le Monde
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է ուղղել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին, որում մեկնաբանել է Նեթանյահուի մեղադրանքները Փարիզի հասցեին՝ հակասեմականություն հրահրելու համար: Ուղերձը հրապարակել Է Le Monde թերթը։
Մակրոնը քննադատել է Նեթանյահուին ԶԼՄ-ներում իր նամակը հրապարակելու համար, նախքան Ֆրանսիայի առաջնորդը այն ստանալը: Մակրոնը Իսրայելի վարչապետին մեղադրել է «հակասեմիտիզմ» հասկացությունը շահարկելու մեջ և հիշեցրել այն միջոցների մասին, որոնք Փարիզը սահմանել է հրեաներին պաշտպանելու և հակասեմիտիզմի դեմ պայքարելու համար:
Ֆրանսիայի նախագահը հավելել է՝ Փարիզը հավատարիմ է մնում Իսրայելի անվտանգությանը: «Ուստի այս արհավիրքի դեմ անգործության մեղադրանքներն անընդունելի են և վիրավորանք են ողջ Ֆրանսիային», - եզրափակել է նախագահը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի