ՄԱԳԱՏԷ-ի առաջին տեսուչների խումբը վերադարձել է Իրան. Գրոսի
Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչների առաջին խումբը վերադարձել է Իրան։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
Նրա խոսքով՝ գործակալության փորձագետները պատրաստվում են վերսկսել աշխատանքը Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներում։
«Իրանում կան բազմաթիվ օբյեկտներ։ Որոշները ենթարկվել են հարձակման, որոշները՝ ոչ», - ասել է Գրոսսին։
Նա հավելել է, որ ներկայումս քննարկումներ են ընթանում այն մասին, թե ինչ գործնական միջոցառումներ պետք է իրականացվեն երկրում ՄԱԳԱՏԷ-ի աշխատանքը վերսկսելու համար։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի