Մեծամորցի տղամարդու տանը կես կիլոգրամից ավելի մարիխուանա է հայտնաբերվել․ նա ձերբակալվել է (տեսանյութ)
ՀասարակությունՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ստացած տեղեկությունների հիման վրա տարածքային քննչական մարմնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օգոստոսի 23-ին Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները դատարանի որոշմամբ խուզարկել են Արմավիրի մարզի Արմավիր բնակավայրի 47-ամյա բնակչի տունը։
Արդյունքում հայտնաբերվել են 3 պարկ ու մեկ պլաստմասե տարա՝ ընդհանուր 579 գրամ չորացված-մանրացված մարիխուանայի նմանվող զանգվածով։
Արմավիրցի տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն