Բելգիայի վարչապետը Ռուսաստանի ակտիվները համեմատել է «ոսկե ձու կրող սագի» հետ
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը հանդես են եկել ռուսական ակտիվների օտարման դեմ, որոնք Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր սառեցված են մնում արտասահմանում, հաղորդում է Tagesschau-ն:
«Կապիտալի շուկայի վրա նման գործողությունները բացասական ազդեցություն կունենան։ Այդ դեպքում այլ երկրներ նույնպես կարող են հետ կանչել իրենց միջոցները եվրոպական դեպոզիտարիաներից», - նախազգուշացրել է Մերցը:
Դե Վևերը հանդես է եկել ընթացիկ պրակտիկայի պահպանման օգտին, երբ ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործվում են Ուկրաինային օգնելու համար: «Դա նման է ոսկե ձվեր կրող սագի», - ասել է նա: Բելգիայի վարչապետը հավելել է՝ «սագին կարելի է սեղանին դնել» միայն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի