Շենգավիթում հայտնաբերվել են հրազեններ և զինամթերք
Հասարակություն
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ քաղաքացին կամավոր հայտնել է իր կողմից թողած զենք-զինամթերքի մասին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՆԳՆ ոստիկանությունից, օգոստոսի 25-ին օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մեկի տարածքում թողել է զենք-զինամթերք։
Տեղում ոստիկանները հայտնաբերել են տարբեր տրամաչափի 527 փամփուշտ, դատարկ փամփշտատուփով ինքնաձիգ, երկու երկփողանի հրացան, լուսարձակող փամփուշտ, երկու նռնակ, երեք պայթուցիչ, ծխագլանակ, սվին-դանակ, երկու ատրճանակ և երկու փամփշտատուփ՝ լիցքավորված փամփուշտներով։
Ոստիկանությունը կրկին հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)