Գերմանիայում հայտնաբերել են Ուկրաինայի հատուկ ծառայությունների կապը «Հյուսիսային հոսքերի» պայթեցման հետ
Աշխարհ
Գերմանական ARD հեռուստաալիքի տվյալներով՝ «Անդրոմեդա» յախտայի անձնակազմի մի քանի անդամներ, որոնք կասկածվում են «Հյուսիսային հոսք» գազատարների պայթեցմանը մասնակցելու մեջ, ունեցել են ակնհայտ կապեր Ուկրաինայի զինվորականների կամ հատուկ ծառայությունների հետ։ Այս մասին հաղորդում է նաև Zeit և Süddeutsche Zeitung պարբերականների համատեղ հետաքննությունը։
Հետաքննությամբ պարզվել է, որ դիվերսիոն խմբում ընդգրկված է եղել յոթ մարդ, որոնցից չորսը՝ ջրասուզորդներ։ Չնայած դրան, Գերմանիայի հետաքննիչները նշում են, որ դեռ ապացուցված չէ՝ գործողությունը պաշտոնապես իրականացվել է Ուկրաինայի իշխանությունների կողմից, թե ոչ։
Լրատվամիջոցները գրում են, որ մեղադրյալներից ոմանք շատ մոտ են Ուկրաինայի պետական կառույցներին և դրսևորում են հստակ հայրենասիրություն։ Մասնավորապես՝ Իտալիայում ձերբակալված Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Կուզնեցովը համարվում է խմբի անմիջական ղեկավարը։ Նա նախորդ շաբաթ դատարանում անգամ ձեռքով ցույց է տվել «եռատամի» խորհրդանշական ժեստը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի