Նեյմարը գրառում է կատարել Բրազիլիայի հավաքական չհրավիրվելուց հետո
Սպորտ
«Սանտոսի» հարձակվող Նեյմարը գրառում է կատարել սոցիալական ցանցում այն բանից հետո, երբ չի ընդգրկվել Բրազիլիայի հավաքականի կազմում՝ 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Չիլիի և Բոլիվիայի դեմ խաղերի համար, որոնք տեղի կունենան սեպտեմբերի սկզբին։
Ավելի վաղ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Նեյմարի բացակայության պատճառ էր նշել 33-ամյա ֆուտբոլիստի վերջին վնասվածքը։
«Հաջողությունը գալիս է ցանկության, վճռականության և նպատակին հասնելու հաստատակամության շնորհիվ։ Եթե անգամ նպատակը չի իրականանում, նրանք, ովքեր չեն խուսափում դժվարություններից և հաղթահարում են դրանք, կատարում են քայլեր, որոնք արժանի են հիացմունքի», — գրել է Նեյմարը՝ հրապարակելով մարզասրահից լուսանկար, որտեղ նա գանտել է բռնել։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի