Վաշինգտոնյան համաձայնություններով արձանագրվել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է. Միրզոյան
Քաղաքական
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան համաձայնություններով արձանագրվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է:
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք չենք ասում կնքվել է համաձայնագիր, այո, նախաստորագրվել է, և շատ կարևոր նրբերանգ կա:
Այս նախաստորագրմանը հաղորդվել է այնպիսի հնչեղություն ՀՀ վարչապետի, ԱՄՆ և Ադրբեջանի նախագահների կողմից, և բնականաբար ամբողջ աշխարհի առաջնորդների, երկրների շնորհավորական ուղերձներով և անդրադարձներով, որ բոլորի կողմից ընդգծվել է, որ սրանով հաստատվում է խաղաղություն:
Իհարկե, դեռ գործողություններ կլինեն, սակայն ենթադրում եմ՝ հետագա ստորագրման, վավերացման փուլերն իրենց կշռով գուցե նույնիսկ չկարողանան գերազանցել օգոստոսի 8-ի նախաստորագրմանը»,- ասաց Արարտ Միրզոյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)