Գերմանիայում Պուտինի պատվին մետաղադրամ են թողարկել (լուսանկար)
Լուսանկարներ
Գերմանական Compact ամսագիրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրված արծաթե հուշադրամ է թողարկել, հետևում է պարբերականի հրապարակումից:
«Մեզ համար ակնհայտ է, որ այդ մարդն արժանի է արծաթե մեդալի արժանանալու պատվին», - նշում են հոդվածի հեղինակները: Նրանք նաև հայտարարել են՝ Պուտինը «պաշտպանում է քրիստոնեական արժեքները, դեմ է գույնզգույն ֆանտազիաներին և չի ենթարկվում պարտադրանքին»:
Պարբերականը նշում է՝ «Հայրենասեր Պուտին» անվանումով արծաթե մետաղադրամի նկարագրության մեջ նշված է, որ այն խորհրդանշում է «տոկունություն, քաջություն և հաղթանակ Արևմուտքի նկատմամբ»: Ռուսաստանի առաջնորդի պատկերով մետաղադրամի արժեքը կազմում է 74.95 եվրո:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ