ԱՄՆ-ի հետ հրադադարը անիմաստ է առանց հստակ երաշխիքների. Արաղչի
Իրան
Իրանը պետք է ստանա հստակ երաշխիքներ ԱՄՆ-ից՝ հրադադարի համաձայնագիր կնքելու համար, հակառակ դեպքում այն անիմաստ կլինի, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«ԱՄՆ-ը պետք է դաս քաղի այս հակամարտությունից և այլևս երբեք նույնիսկ չմտածի մեր երկրի վրա հարձակվելու մասին։ Առանց երաշխիքների հրադադարը նշանակում է մտնել անվերջ պատերազմի փակ շրջան, իսկ մենք ցանկանում ենք, որ այն ավարտվի՝ մեր պայմաններով», — Tasnim գործակալության փոխանցմամբ ասել է արտգործնախարարը։
Արաղչին հավելել է, որ թեև տարածաշրջանի տարբեր երկրների արտգործնախարարներ կապ են հաստատել Թեհրանի հետ՝ հրադադարի հարցը քննարկելու նպատակով, «մինչ այժմ որևէ բանակցություն չի կայացել»։ Այս մասին գրում է TASS-ը:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ