Եվրոպացի առաջնորդը կոչ է արել «տեսադաշտից չկորցնել» Ուկրաինայի հակամարտությունը
Աշխարհ
Նիդեռլանդների վարչապետ Ռոբ Ջեթենը հայտարարել է, որ Եվրոպան «իրավունք չունի» անտեսելու Ուկրաինայի հակամարտությունը, և որ այն պետք է մնա «առաջնահերթություն»։ Նրա՝ խորհրդարանական լսումների ժամանակ արված խոսքերը մեջբերել է «Ուկրինֆորմը»։
«Կա ռիսկ, որ այլ իրադարձությունները կհանգեցնեն, այսպես կոչված, հոգնածության այս երկարատև պատերազմից, որ նոր հակամարտությունները կշեղեն մեր ուշադրությունը։ Սակայն դա չի կարելի թույլ տալ։ Ես ուրախ եմ, որ այս հասկացողությունն այսօր կիսվում է խորհրդարանում», - ասել է Ջեթենը։
Նա ընդգծել է՝ «պետք չէ տրվել հոգնածությանը» և «կորցնել ուշադրությունը»։
«Եվրոպան, և մասնավորապես Նիդեռլանդները, պետք է օգնեն Ուկրաինային, այդ թվում՝ մարտական գործողություններից տուժածներին», -ընդգծել է քաղաքական գործիչը։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ