ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) 

Երբ հավատը դառնում է մեղադրանք․ ինչի՞ համար են կալանավորվում հոգևորականները Հայաստանում

Հայաստանյան իրականությունն այս օրերին վերնախավից թելադրված բարքերով հիշեցնում է միջնադարյան ինկվիզիցիայի օրերը․ խոսքի ազատությունը դարձել է վտանգավոր զենք, իսկ հավատավոր մարդիկ՝ իշխանական հաշվեհարդարի թիրախ։

Չորս հոգևորական այժմ գտնվում են բանտերում՝ ընդ որում երկու արքեպիսկոպոսներին ԱԱԾ-ն տարել է նկուղ՝ տարբեր մեղադրանքներով, որոնք եկեղեցին և հավատավոր համայնքը այս հապճեպ կալանավորումները մեկ բառով են գնահատում՝ քաղաքական հաշվեհարդար՝ հակապետական և հակաեկեղեցական արշավի դեմ ընդվզող հոգևորականների նկատմամբ։

«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանի կալանավորումը հարուցվել է իբր «ահաբեկչություն պլանավորելու» և «իշխանության զավթման» ծանրագույն մեղադրանքներով՝ նրա հետ բանտ տանելով բարի համբավ վայելող գործարարի, քաղաքական և հանրային 17 գործչի։ Տավուշի թեմի նախկին առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանը չի ընդունում իրեն վերագրվող ծանր հանցանքների մեղադրանքը։ Նրա փաստաբանը արագ ապացուցեց, թե ինչպես է իշխանահաճո այս քրեական գործի համար տարբեր օրերի ձայնագրությունները կոնտեքստից կտրված մոնտաժվել հարմար ձևով։

Նրա երկամսյա կալանքը վերածվել է խոսքի ազատության դեմ բացահայտ հարվածի։

«Խոսքը դարձավ զենք, իսկ ճշմարտությունը՝ հանցագործություն», – այսպես են արձագանքում հոգևորականները իշխանական ռեպրեսիային՝ ընդգծելով, որ սա պայքար է ոչ թե անձերի, այլ գաղափարի դեմ։

Հաջորդը՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը խայտառակ աղմկոտ ձևով կալանավորվեց, և հանրային դաշտ նետվեց նրա հերթական սուր հարցազրույցներից մեկը, ինչից վախեցել էր իշխանությունը՝ դրանում իբր հեղաշրջման վտանգ տեսնելով։ Մինչդեռ այս հոգևորականը միշտ մեծ սեր ու հարգանք է վայելել իր սուր և դիպուկ խոսքի, իր անկաշկանդ քննադատական ելույթների և խորքային վերլուծությունների համար։

Նա խոսում էր ուղիղ, երբ մյուսները ընտրում էին կատարվածը գնահատելու շրջանցող միջոցներ։ Գյումրեցին դատապարտվեց երկու տարվա ազատազրկման՝ մի ոչ երկար կենսագրություն ունեցող կին դատավորի ընթերցած դատավճռի համաձայն։

Ընդգծենք՝ դեռ հունիսից հակաեկեղեցական գրոհին իր մոլեռանդ գրառումներով սկիզբ ազդարարած ՀՀ վարչապետը որևէ բառ չարտասանեց իր կապն այս ամենին հերքելու համար, իսկ Աջապահյանին վերագրված մեղադրանքը վերաբերում էր դեպքերից մեկ տարի առաջ արված հարցազրույցին։

Սրբազանը ժպտալով ընդունեց իր դատավճիռը՝ հայտարարելով․ «Ես նույնն եմ ասել հինգ տարի շարունակ։ Եթե դա հանցագործություն է, ուրեմն հինգ տարի է՝ հանցագործ եմ»։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա ԱԱԾ-ի և ոստիկանության հազարավոր զորքով գրոհի ամոթալի տեսարաները մնացին պատմության էջերում։ Այդ դրվագը դարերով կհիշվի, երբ քահանաների լուռ դիմադրության պատը ճեղքած ԱԱԾ-ական քրիստոնյա զավակներ բռնությամբ, ագրեսիվ հայացքներով Սրբազան հորը նստեցրին ոստիկանական մեքենա։

Տեսարանից ազդված մարդիկ գոռում էին՝ «Ձեր գործողությունը ոչ միայն հակաօրինական է, այլ նաև հակամարդկային, հակաքրիստոնեական և ունի մեկ նպատակ՝ լռեցնել այն ձայնը, որը չէր վախենում բախվել իշխանության սառը երկաթե պատին»։

Երրորդը՝ Փաշինյանը զինաթափեց Արագածոտնի մարզը։ Շիրակը «գլխատելուց» ընդամենը երկու ամիս անց՝ հոկտեմբերի 16-ին, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին ԱԱԾ-ն առևանգեց Աշտարակի առաջնորդարանի շենքից՝ թեմակալ առաջնորդի հետ տանելով նույն օրը, նույն ժամին շուրջ 21 հոգևորական՝ նույն թիմի տարբեր եկեղեցիներից։

Քահանաների տներն էին ներխուժել դիմակավորված անձինք՝ լույսը չբացված՝ առավոտյան ծեգին։ Ոմանց հետ կոշտ էին վարվել, ոմանց հետ՝ բռնության լեզվով խոսել։ Խոշտանգելով՝ ուժայինները տարել էին ոստիկանական բաժիններ, առգրավվել էին հոգևորականների հեռախոսները, և նրանցից հինգին երկար ժամանակ չէր հաջողվում գտնել։ Հասկանալի չէր, թե որ ուղղությամբ էին տարել ու ինչ էր կատարվում հայկական եկեղեցու սպասավորների հետ։

Արագածոտնի թեմի առաջնորդը ձերբակալումից ժամեր անց կալանավորվեց անմիջապես՝ երկու ամսով։ Նրան մեղադրում են առնվազն չորս տարի առաջ ապօրինի գաղտնալսումներով արված եզրահանգման հիման վրա՝ իբր ընտրական իրավունքին խոչընդոտելու և հավաքներին մասնակցելու հարկադրանք գործադրելու մեջ։

Փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով՝ մեղադրանքի հոդվածները ուղղակիորեն չեն վերաբերում մասնավոր անձին և հոգևորականին, «հարկադրանքի փաստն էլ չկա, բացակայում է մեղադրանքի հիմքը»։ Սա ցույց է տալիս, որ հոգևոր ազդեցությունը հավասարեցվում է «ծառայողական լիազորությունների չարաշահմանը»՝ այդպիսով քրեականացնելով Հայաստանում եկեղեցու գործունեությունը և ծառայությունը Աստծուն ու ժողովրդին։

Բերման ենթարկված քահանաներից ու սարկավագներից մեկին կալանք տվեցին՝ Արագածոտնի թեմի դիվանապետ, Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին Արսենյանին՝ մեկ ամսով։ Միայն այն պատճառով, որ աջակցել էր իր առաջնորդին։

Եկեղեցին խոսում է խաչի, զոհաբերության և սիրո մասին։

Իսկ իշխանությունը, կարծես, որոշել է խաչել հենց նրանց, ովքեր խիզախում են բարձրաձայնել Արցախի կորստի, տքացող հայրենիքի ցավի և ներկայի անարդարության մասին։

 

Մանե Գևորգյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները
Ամենադիտված