CENTCOM. ԱՄՆ-ն սկսել է Հորմուզի նեղուցում ականազերծման նախապատրաստական աշխատանքները
ԱՄՆ
ԱՄՆ հրամանատարության (CENTCOM) ուժերը սկսել են Հորմուզի նեղուցի «ականազերծման նախապատրաստական աշխատանքները»։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը։
«ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու ականակիր՝ USS Frank E. Peterson-ը և USS Michael Murphy-ն, անցել են Հորմուզի նեղուցով և սկսել են գործողություններ Պարսից ծոցում՝ նեղուցը ականազերծելու ավելի լայն առաքելության շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Axios-ը հայտնել էր, որ շաբաթ օրը ԱՄՆ ռազմածովային ուժերի մի քանի նավեր անցել են Հորմուզի նեղուցով՝ առանց Իրանի համաձայնության։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն