Իրանը կարծում է՝ ԱՄՆ-ն շարունակում է բանակցություններում չափազանց մեծ պահանջներ ներկայացնել
Իրան
Իրանական կողմը կարծում է, որ Միացյալ Նահանգները շարունակում է չափազանց պահանջներ ներկայացնել Իսլամաբադում կայացած բանակցությունների ժամանակ։ Այս մասին հաղորդել է IRIB-ը։
«Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ իր անհիմն պահանջներին», - Ինտերֆաքսի հաղորդմամբ, ասվում է IRIB-ի նյութում։
Իսլամաբադում Tasnim-ի թղթակցը նույնպես փոխանցել է, որ ԱՄՆ բանակցողների թիմը տեքստերի փոխանակման փուլում չափազանց մեծ պահանջներ է ներկայացրել։
«Իսլամաբադում իրանական և ամերիկյան պատվիրակությունների միջև փորձագիտական բանակցություններից հետո երկու կողմերը անցել էին տեքստերի փոխանակման փուլ՝ բանակցությունների համար ընդհանուր շրջանակի հասնելու համար, ամերիկյան պատվիրակությունը խոչընդոտել է գործընթացի առաջընթացը՝ իր կրկնվող չափազանց պահանջներով», - հաղորդել է Tasnim-ի թղթակիցը Իսլամաբադից։
Խորհրդակցությունները դեռևս շարունակվում են։ Հորմուզի նեղուցի հարցը լուրջ անհամաձայնություններ առաջացնող հարցերից մեկն է։
Հիշեցնենք՝ չորեքշաբթի երեկոյան Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ համաձայնության է եկել երկշաբաթյա հրադադարի վերաբերյալ: Հետագայում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները համաձայնել է Իրանի տասը կետից բաղկացած առաջարկին, և որ Թեհրանը շուտով բանակցություններ կսկսի ԱՄՆ-ի հետ Իսլամաբադում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան