Աչաջուրի միջնակարգ դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ «Իջևանի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 17-ամյա աշակերտ
Արտակարգ Պատահար
Ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աչաջուր բնակավայրի միջնակարգ դպրոցում վայր ընկնելու հետևանքով «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ «Իջևանի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի աշակերտ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները պարզել են, որ տուժածը Տավուշի մարզի բնակիչ 17-ամյա Հ․ Ե․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները պարզել են, որ Հ․ Ե․-ն նշված վնասվածքը ստացել է ժամը 13։10-ի սահմաններում Աչաջուր բնակավայրի միջնակարգ դպրոցում դասամիջոցի ժամանակ իր ընկերոջ՝ 16-ամյա Մ․ Ս․-ի հետ կատակելու ժամանակ՝ վերջինիս աջ ձեռքը անզգուշաբար Հ․ Ե․-ի քթին դիպչելու հետևանքով։
Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ