Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Սաշիկի իմաստությունն ու Նավոյի լկտիությունը

Վերլուծական

Երեկ Ազգային ժողովում լրագրողները պատմեցին, թե Նահապետ Գևորգյանը (Նավո), ամենալկտի հայհոյանքները տեղալով, անցել է իրենց կողքով: Քանի որ անձամբ ականատես չէի եղել, ոչ էլ ձեռքիս տակ տեսանյութ կար, հարկ չհամարեցի անդրադառնալ: Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը նկարագրել է երեկվա միջադեպը՝ այն վերնագրելով «ԱԺ պատգամավորը դրսևորվել է իր ողջ «հմայքով»»: «Հրապարակ» օրաթերթն էլ՝ որպես նույն «օպերայի» շարունակություն, փորձել է զրուցել դարձյալ ՀՀԿ-ական պատգամավոր Հրանտ Գրիգորյանի հետ և էլի՝ ի պատասխան հայհոյանքների փունջ ստացել:

Իհարկե, սա ինչ-որ արտառոց բան չէ. այն, որ Հայաստանի ընտրյալների մոտ վաղուց արդեն «բարի ավանդույթ» է դարձել հայհոյելը, ընդ որում, որոշ դեպքերում, ըստ երևույթին, մայրական կաթի հետ հայհոյանքներ յուրացրած առանձնյակներն իրենց իրավունք են վերապահում հայհոյել նաև լրագրողներին կամ լրագրողների ներկայությամբ, նորություն չէր: Ազգային ժողովը տեսել է թե՛ հայհոյող, թե՛ ծեծող պատգամավորներ: Եվ որպես կանոն, հայհոյողները նրանք են, ովքեր ժողովրդի ընտրյալի մանդատը ձեռք են գցել ամենևին ո՛չ ժողովրդին ծառայելու նկատառումից ելնելով: Օրինակ, Դավիթ Հարությունյանին կամ (հենց նոր փորձում էի Հարությունյանի մակարդակի էլի մի քանիսի անունը հիշել, չկարողացա համարժեք անուններ գտնել), ասենք, Նաիրա Զոհրաբյանին դժվար է պատկերացնել լրագրող հայհոյելիս: Ճիշտ նույն տրամաբանությամբ էլ՝ «բազմավաստակ» հայհոյողներին անհնար է պատկերացնել օրենք մշակելիս, որոշ դեպքերում նրանց անհնար է պատկերացնել անգամ «սեփական անունը» առանց տառասխալի գրելիս:

Իսկ հիմա կոնկրետ երեկվա միջադեպի և դրա որոշ «դասերի» մասին:

Պատգամավոր դարձած և դեռևս լրագրողների հետ շփումներում «խամություն» անող Մհեր Սեդրակյանը որոշ առումով պատժվեց (եթե դա կարելի է պատիժ անվանել) ԱԺ Էթիկայի հանձնաժողովի կողմից՝ դրսևորած անպարկեշտ վարքի և լրագրողին վիրավորելու համար: Սեդրակյանը «յալլա՜, դավա՜յ» և համանման անհոդաբաշխ բացականչություններ էր թույլ տվել՝ ընդ որում, ակնհայտորեն աֆեկտի ազդեցության տակ, ինչը մեղմացուցիչ հանգամանք է դիտարկվում: Սեդրակյանի պահով դա միակ անպատշաճ միջադեպն էր, դրանից հետո պատգամավորն ընկերաբար բացատրվեց լրագրող Մհեր Արշակյանի հետ և, կարելի է ասել, լրագրողական հանրույթի կողմից «թողության» արժանացավ:

Նահապետ Գևորգյանի հայհոյախառն ելույթը ո՛չ առաջինն էր, ո՛չ էլ, ամենայն վստահությամբ կարելի է ասել, վերջինը: Ըստ երևույթին, նմանատիպ վարքը բնորոշ է նաև Մանվել Գրիգորյանի եղբորորդուն. համենայն դեպս, պատգամավորության ողջ ժամանակահատվածում ձկան նման լուռումունջ այս պատգամավորը բացի երեկվա հայհոյանքներից որևիցե անգամ ո՛չ ելույթով է աչքի ընկել, ո՛չ էլ հարցադրումով: Խորհրդարանում նրա միակ զբաղմունքը՝ «Համեր»-ից իր հսկայածավալ մարմինն իջեցնելով՝ այն իրեն հատկացված աթոռի վրա գցելն ու կոճակ սեղմելն է, որից հետո առանց որևիցե մեկի հետ շփվելու սույն օրենսդիրը շտապում է լքել խորհրդարանը:

Իհարկե, շատ ու շատ համանման միջադեպերի օրինակով երեկվա միջադեպերին էլ կարելի էր մատների արանքով նայել, թեկուզ մի քիչ ասել-խոսել, որից հետո եղածն անցներ-գնար: Բայց… Արդյո՞ք երկրի խորհրդարանն այն կառույցն է, որին կարելի է այդքան ժամանակ մատների արանքով նայել: Արդյո՞ք ժողովրդի ընտրյալն այն անձնավորությունն է, ում վարքին կարելի է այդ աստիճան մատների արանքով ու հանդուրժողականությամբ նայել: Եվ եթե անգամ ընդունում ենք, որ այսքան ժամանակ երկրի խորհրդարանին ու ժողովրդի ընտրյալներին իսկապես վերաբերվել ենք հենց մատների արանքով, արդյոք ժամանակը չէ՞ վերանայել մեր մոտեցումները և գոնե մի անգամ սթափվել ու նախադեպ ստեղծել, որ թե՛ շարքային քաղաքացիները, թե՛ հենց իրենք՝ ընտրյալները, զգաստանան և վերջապես գիտակցեն, թե ի՛նչ ասել է փողոց, ի՛նչ ասել է խուժանություն և ի՛նչ ասել է երկրի խորհրդարան:

Տնտեսական հրաշքներ արձանագրած պետությունները նման արդյունքի շատ դեպքերում հասել են այլ երկրների առաջավոր փորձն ընդօրինակելով: Ժամանակը չէ՞, որ թեկուզ ԱԺ Էթիկայի հանձնաժողովը՝ ընդդիմադիրների գլխին որպես մահակ ծառայեցնելու փոխարեն գոնե մի անգամ իր կոչմանը վայել որոշում ընդունի՝ ինչո՞ւ ոչ, նախադեպ ստեղծելով և հասարակության առողջացմանը միտված քայլ կատարելով և մեկ-երկու՝ անթույլատրելի վարք դրսևորող, պատգամավորի մանդատի արժեքը չգիտակցող առանձնյակների ներկայությունից ազատի երկրի օրենսդիր կառույցը: Դա, ի դեպ, կարող է նաև լավ դաս լինել համանման պոտենցիալ ունեցող մյուս պատգամավորների համար՝ մի փոքր զգաստանալու և իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար:

Եվ վերջապես, արդյոք ժամանակը չէ՞, որ հանրապետության նախագահի հավաստիացումները գոնե մեկ-մեկ համապատասխանեն իրականությանը և ՀՀԿ ցուցակի մասին վերամբարձ գնահատականները քմծիծաղով չընդունվեն իրականությունը սեփական աչքերով ընկալողների կողմից: Այն, որ նախագահը բավական բարձր կարծիք ունի իր «դաբրոյով» խորհրդարան անցած պատգամավորների մասին խոսում է ո՛չ թե նրա մասին, որ այդ պատգամավորները համապատասխանում են օրենսդրի կոչմանը, այլ հակառակը, որ նրանք, ինչպես և պետք է լիներ, պարզապես իրենց նորմալ են պահում նախագահի ներկայությամբ (ամենավառ երևակայության դեպքում էլ դժվար է պատկերացնել, որ իրենց օրենքից վեր դասողներն, ասենք, սկսեին հայհոյել հենց նախագահի ներկայությամբ վերջինիս դիտողությանն ի պատասխան): Կամ, որ ավելի վատ է, նախագահի մերձավորները նրան սխալ ինֆորմացիա են ներկայացնում՝ նրա «դաբրոյով» գործունեություն ծավալողների վերաբերյալ, ինչի հետևանքով էլ ամեն անգամ Սարգսյանի՝ այս կամ այն անձնավորությանը տված գնահատականները եթե ոչ ծիծաղ, ապա գոնե ապշահարություն են առաջացնում՝ ի տարբերություն նախագահի՝ մարդկանց ու երևույթները ականատեսի դիրքերից գնահատողների մոտ: Ի դեպ, նախագահի խոսքերի և իրականության չհամընկման այս երկրորդ պատճառը շատ ավելի մտորելու տեղ է տալիս, քանի որ նախագահին ոչ ճիշտ ինֆորմացիա ներկայացնելը խոսում է մի շարք՝ լուրջ մտահոգություն առաջացնող հանգամանքների մասին. եթե ստում ես մարդուն, նշանակում է՝ չես հարգում, մտածում ես, թե նա չի կարող ճշմարտությունն իմանալ, կամ՝ ուրեմն կաշառված ես… մի խոսքով, սա արդեն անձամբ նախագահի խնդիրն է՝ պարզել, թե ինչպես է ստացվում, որ ինքը գովերգում է մեկին, բայց շատ-շատերն այդ մեկի մասին լրիվ այլ կարծիք ունեն:

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Մի անգամ ոչ պաշտոնական խոսակցության ժամանակ «հռչակավոր» Սաշիկին՝ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանին, հարցրի, թե ինչպես ստացվեց, որ նա Հինգերորդ գումարման Ազգային ժողով այլևս չեկավ: «Իմ տեղը չէր, ինչի՞ս էր պետք »,- պատասխանեց Սարգսյանը: «Իսկ այդ որոշումն ինքնուրույն եք ընդունե՞լ, թե՞ նախագահը որոշակի դերակատարություն է ունեցել» հարցիս՝ ստացա հետևյալ պատասխանը. «դե, ինքն էլ չէր ուզում, բայց, դե, ես էլ արդեն հասկացել էի: Էն ժամանակ էլ էլի գալս սխալ էր, էդ իմ տեղը չէր»:

Սաշիկ Սարգսյանի մասին, իհարկե, շատ բան են ասում, բայց վերջինիս արտահայտած կամ նրան վերագրվող մտքերի մեջ սա, ըստ իս, բացառիկ իմաստուն պատասխան էր: Եթե մեր շատ ու շատ ներկա օրենսդիրներ Սաշիկ Սարգսյանի իմաստության գոնե կեսն ունենային, Հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների առնվազն կեսը, երևի թե, վայր կդներ մանդատները…

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված