Փեզեշքիանը կոչ է արել Իրանի քաղաքացիներին խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան
Իրան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ թշնամին ձգտում է հասարակական դժգոհություն առաջացնել ենթակառուցվածքների ոչնչացման միջոցով։
Կառավարական մարմիններ աշխատանքային այցերի շրջանակներում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այցելել է Ներքին գործերի նախարարություն, որտեղ մասնակցել է երկրի բոլոր նահանգների նահանգապետերի հետ առցանց հանդիպմանը։
«Իրանի հակառակորդների հիմնական նպատակը սոցիալական կայունությունը խաթարելն է։ Ենթակառուցվածքների վրա հարձակումները և տնտեսական շրջափակումը նպատակ ունեն հանրային վստահությունը վերածել զանգվածային դժգոհության»-հանդիպման ընթացքում ասել է պետության ղեկավարը՝ կոչ անելով Իրանի քաղաքացիներին խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան։
Հիշեցնենք՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը սկսվել է 2026 թվականի փետրվարի 28-ին, երբ Իսրայելն և Միացյալ Նահանգները հարվածներ են սկսել Իրանի տարբեր վայրերի և քաղաքների վրա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է ավելի վաղ հաստատված հրադադարը, սակայն բանակցությունները դեռ արդյունք չեն տալիս։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու