Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Սերժ Սարգսյանի դախլային մոտեցումն աշխատեց

Վերլուծական

Թերևս այսօր բոլորն էին սպասում Սերժ Սարգսյանի արձագանքին` ի պատասխան Ազատության հրապարակից Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից իրեն հասցեագրված նամակին: Բոլորն արդեն քննարկում էին պատասխան նամակի բովանդակությունը, սակայն, իրականում, դեռևս տեղեկություններ որպես այդպիսին պատասխանի մասին չկային:

Նախ` սկսենք նրանից, թե ինչու Ազատության հրապարակում և Հայաստանի բոլոր մարզերում «մինչև վերջ ենք գնալու, զադնի չկա» արտահայտությունները գոռացող մարդն այսօր նման քայլի գնաց, այսինքն` Սերժ Սարգսյանին պաշտոնավարելու հնարավորություն տալով` նահանջեց, ինչը հիմք ծառայեց նման առաջարկություն անելու համար կեղծիքներով ընտրված նախագահին: Հարցի պատասխանը բավականին պարզունակ է: Այն օրը, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ երդմնակալության արարողությունը տեղի կունենա միայն իր դիակի վրայով, նա կապեց սեփական ձեռքերն ու ոտքերը ամենաուղիղ իմաստով, իսկ հանրահայտ ասուլիսից հետո Սերժ Սարգսյանը պարզ հասկացրեց, որ ինքը չի պատրաստվում նահանջել, այսինքն` ստացվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի, աստված մի արասցե, դիակի տարբերակը դեպքերի հետագա զարգացման դեպքում անխուսափելի էր, հակառակ դեպքում` մինչև այժմ Րաֆֆի Հովհաննիսյանի բոլոր հայտարարությունները կվերածվեին ուղղակի ոչնչի:

Այսինքն` արդյունքում, որը խիստ տրամաբանական է, անշուշտ, պետք է լիներ գոնե կոմպրոմիսային տարբերակը, այլապես ևս մեկ անգամ Սերժ Սարգսյանը, ցուցադրելով իր հաստատակամությունը, կհեգներ Րաֆֆի Հովհաննիսյանի ու, ընդհանրապես, ընդդիմադիր դաշտի անզորությանը:

Այսպիսով` ստեղծված իրավիճակում տրամաբանական ելքը միանշանակ կոմպրոմիսային տարբերակների փնտրտուքն էր, իսկ դա լավագույնս արտացոլվում է Հայաստանում վերջին հինգ տարիների ընթացքում քաղաքական դաշտում առկա բազառամշակութային պրոցեսներում, ասել է թե` պաշտոն լեգիտիմությանդ դիմաց: Հանրահայտ ու իշխանությունների համար մշտական հաճախորդ հանդիսացող գործիչներ մենք շատ ենք ունեցել` ի ցավ ժողովրդի, այդ իսկ պատճառով արդեն իսկ խնդրին նման մոտեցումը քաղաքացու մոտ տագնապ է առաջացնում, և դա, հավատացեք, մեղադրելու չէ, չէ՞ որ աչքը տեսածից է վախենում իսկ քանի՜ քանիսին է ժողովուրդը տեսել, թիվ ու հաշիվ չկա: Այդուհանդերձ, իրականում շատերը կտրականապես մերժում են Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունների և այս պրոցեսների համատեղելիության փաստը` գտնելով հազար ու մի պատճառաբանություն, սակայն փաստից խուսափելն անհնարին է. Հովիկ Աբրահամյանի ասած զոռբայության հարթակից հարաբերությունները տեղափոխվեցին ամենանողկալի շուկայի դախլ, որտեղ էլ և ընթանալու են հետագա սակարկումները, որը իշխանությունների համար ամենասիրելի համագործակցություն ապահովելու տարբերակներից մեկն է, սա փաստ է:

Իսկ հիմա, նախապես հնչեցրած հարցին ի պատասխան, այո, պատասխան նամակ, իհարկե, լինելու է՝ նախ` ինչու, այնուհետև` ինչ բովանդակությամբ:

Իհարկե, Սերժ Սարգսյանը հարցի այս լուծմանն էր, որ ձգտում էր հասնել. հիշենք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպելու առաջարկությունը, և հիմա տեսեք` Սերժ Սարգսյանը ո՛չ ժամանել է Ազատության հրապարակ` բանակցելու` չնայած Րաֆֆի Հովհաննիսյանի կտրական պահանջին, ո՛չ էլ ևս մեկ անգամ առաջարկել է հանդիպել ու բանակցել, ամեն ինչ մեկ ասուլիսից հետո գնաց ինչպես պետք էր: Եվ իհարկե, Սերժ Սարգսյանին որպես արդար ընտրված նախագահ պետք չէ ևս մեկ անգամ հանրության ավելորդ ուշադրությունը իր ընտրվելու կապակցությամբ ըմբոստացումներին, առավել ևս, պետք չէ մարտիմեկյան ևս մեկ դեպք, ահա թե ինչու եղավ այդքան սպասված Սերժ Սարգսյանի պատասխանը:

Իսկ այժմ բովանդակության մասին. Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը չափից դուրս լուրջ է, թերևս տրամաբանությունից զուրկ մարդն էլ դա կհասկանա, ինչը և լավ հասկանում են Բաղրամյան 26-ում, այս օրերի ընթացքում իշխանության կողմից լռությունը թերևս կարող էր խոսել այն մասին, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից  առաջարկն անսպասելի էր, եթե ոչ հակառակը` ֆարս: Իսկ իրականում ելքեր միշտ էլ կան ու ցանկության դեպքում էլ գտնվում են: Դատելով Սերժ Թանկյանին Սերժ Սարգսյանի նամակներից` համագործակցության եզրերն ակներև են, իսկ ասուլիսի ընթացքում Սերժ Սարգսյանի կեցվածքից՝ անհերքելի են, այսինքն` ամեն դեպքում պատասխան նամակում միանշանակ սակարկման պրոցես է խմորվում, իհարկե, շահավետ նաև Րաֆֆիի Հովհաննիսյանի կամ ժողովրդի համար, որից, իհարկե, հրաժարվել Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարող, այլապես կկորցնի ամեն ինչ, եթե ոչ` 2008-ի իշխանությունների համար ևս մեկ արհավիրքը փույթ չէ: 

Գևորգ Ավետիսյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված