Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Հյուսիսային պողոտայի «պատանդները»

Վերլուծական

Հյուսիսային պողոտայի թիվ 6 շենքի բնակիչները, որոնց թվում են շախմատի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը, Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Վանիկ Զաքարյանը, ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը, վերջինիս որդին՝ Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» տնօրեն Գեորգի Օկոևը, «Ինգո-Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը և այսպես շուրջ 70 ընտանիք, որոնց մեջ են նաև բազմաթիվ սփյուռքահայեր, հայտնվել են «պատանդի» կարգավիճակում: Պատճառը՝ 2005թ. «Նորդ Այլենդ» ՓԲԸ-ի կառուցած էլիտար նորակառույցում բնակարան գնելն էր:

Այս ընկերությունն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցել էր «Հարությունյան եղբայրներ» իրավաբանական գրասենյակը, որը պատկանում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, այն ժամանակ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Հարությունյանի եղբայրներին: Կառուցումից հետո «Նորդ Այլենդ» ընկերության տնօրեն Գալինա Եդիգարյանը գույքը վարձակալության է հանձնում «Նորդ ավենյու» ՍՊԸ-ին, որի տնօրեն Մարտին Եդիգարյանն իր տագրն էր և մինչ ՍՊԸ-ի ստեղծվելը զբաղվում էր բնակարանների առք ու վաճառքով:

Որ Հայաստանում շինարարության, մասնավորապես՝ բնակարանաշինության գերխնդիրը գերշահույթ ստանալն է, հայտնի իրողություն է, բայց որ գերշահույթով վաճառված բնակարաններից ևս տարիներ շարունակ կարելի է առանց վերահսկողության գերշահույթ ստանալ, պարզեցինք հիշյալ շենքի օրինակով:

Եվ այսպես, շինարարության ավարտից հետո այն իրականացրած ՓԲ ընկերությունը մի նոր՝ սահմանափակ պատասխանտվությամբ ընկերություն է ստեղծում՝ շատ հուսալի հասցեով («Նորդ ավենյու» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 70 %-ը պատկանում է «Մեզվյու» LTD-ին, որը գրանցված է օֆշորային գոտում՝ Բահամյան կղզիներ՝ Նասսաու, Ջորջ 4փ.) և նրան է հանձնում շենքերի հետագա կառավարումն ու սպասարկումը: Հենց սպասարկման անվան տակ էլ հիշյալ ՍՊԸ-ն այս տարիների ընթացքում շարունակում է հաջողությամբ դատարկել բնակիչների գրպանները՝ նրանց պարտադրելով վճարել կամայականորեն սահմանած վարձավճարները՝ սպասարկման վարձ՝ ամսական 67 հազար դրամ, տաք և սառը ջուր, տաք և սառը օդ, ջեռուցում, պահակային ծառայություն, ավտոկայանատեղի, ամեն ամիս՝ հարյուրավոր դոլարներ:

Տարիներ շարունակ նման վարձավճարներ մուծելուց հետո 2011թ. հուլիսին շենքի բնակիչները վերջապես գիտակցում են, որ այդքան էլ լավ բան չէ խրոնիկ թալանվողի կարգավիճակը և համատիրություն են ստեղծում՝ «Հյուսիսային պողոտա 6»՝ ինքնուրույն տնօրինելու իրենց շենքի կառավարումը: Սեփականատերերի բաժնային սեփականությունը կառավարելու համար հենց «Նորդ այլենդ» ՍՊԸ-ն, ըստ կնքված պայմանագրերի, պետք է համատիրություն ստեղծեր, ինչն այդպես էլ չի արվում՝ ՍՊԸ-ի համար ապահովելով մոնոպոլ կարգավիճակ: Ինքնակազմակերպվելուց հետո միայն բնակիչները սկսում են օր-օրի բացահայտել, թե ինչ կարգի խաբեությունների են ենթարկվել այս տարիների ընթացքում:

Բնակարանները գնելիս նրանց խոստացվել էին էլիտար շենքին վայել պայմաններ: Բնակվելուց 8 տարի հետո միայն բնակիչները պարզում են, որ իրենց՝ բացի բնակարանի չորս պատերից, այլ բան չի տրվել: Շենքի տանիքին պետք է լիներ հանգստի գոտի. տանիքն այսօր փակ է և կաթում է: Բակի նկատմամբ բնակիչներն իրավունքներ չունեն, քանի որ այն ՍՊԸ-ի սեփականությունն է: ՍՊԸ-ի սեփականությունն է նաև Հյուսիսային պողոտա դուրս եկող դալանը, որի մի մասում շինարարություն իրականացնելուց հետո այն վարձակալությամբ հանձնվել է «Բիլայն»-ին՝ դարձյալ բնակիչների հաշվին շահույթ ապահովելով ՍՊԸ-ի համար:

Առքուվաճառքի պայմանագրերով շենքի վերելակները պետք է լինեին ֆինական արտադրության, մինչդեռ շահագործվողը էժանագին, տեղական վերելակ է: Տաք ջուրը հարևան շենքում վաճառվում է 1 խմ՝ 1578 դրամ, իրենց մոտ՝ 3100 դրամ, ընդ որում՝ 25-40 աստիճան տաքության: Կոյուղու հետ կապված խնդիրները լուծելու համար համատիրությունը ՍՊԸ-ից պահանջել է շենքի տեխնիկական անձնագիրը, ի պատասխան ստացել՝ «կորել է», «ձեզ չի վերաբերվում»: Կամ՝ «ձեզ խելոք պահեք, թե չէ՝ ջուրը կկտրենք», «ջեռուցումը չենք միացնի», որից հետո սպառնալիքներն իրագործվել են:

Բացահայտելով, թե ինչ կարգի ապօրինություններ են թույլ տրվել, համատիրությունը դատի է տվել թե՛ «Նորդ այլենդ» ՓԲԸ-ին, թե՛ «Նորդ ավենյու» ՍՊԸ-ին: Միաժամանակ նաև դիմում-բողոքներ են հասցեագրվել ամենատարբեր ատյաններ՝ ընդհուպ մինչև նախագահ Սերժ Սարգսյան:

Բացահայտվել է, որ դեռևս 2005թ.-ին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հաղորդում է ներկայացրել վարչապետ Անդրանիկ Մարգարյանին այն մասին, որ «Նորդ այլենդ» ՓԲԸ կողմից Հյուսիսային պողոտայում իրականացվող շինարարությունը կատարվել է սահմանված քաղաքաշինական և սեյսմակայունության նորմերի կոպիտ խախտումով (իհարկե, նման մանրուքներով բնակարանների վաճառքի ժամանակ գնորդներին չեն ծանրաբեռնում):

Համատիրությունը, չկարողանալով «Նորդ այլենդ» ՍՊԸ-ից որևէ պատասխան ստանալ, շենքի և շենքի բակի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը ստանալու խնդրանքով դիմում է Երևանի քաղաքապետարանին և Կադաստրի պետական կոմիտեին, սակայն դարձյալ հանդիպում է մերժողական վերաբերմունքի: Բնակիչներն ասում են, թե, ըստ ամենայնի, որևէ փաստաթուղթ չկա էլ, շենքը նորմերի խախտումներով կառուցելուց հետո արագ վաճառել են, փաստաթղթերը վերացրել, որ որևէ մեկը չիմանա ինչն ինչոց է: Այսօր կոյուղու հետ կապված լուրջ խնդիրները բնակիչներն այդպես էլ չեն կարողանում լուծել, քանի որ ձեռքի տակ չունեն և ոչ մի գծագիր:

Համատիրությունն էլի է դիմում քաղաքապետարանին և Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին՝ այս անգամ արդեն թիվ 6 և 1 շենքերի միջև ընկած ստորգետնյա հատվածի կարգավիճակի պարզման համար (մեր այցելության ժամանակ սա աղբավայր էր հիշեցնում և անզեն աչքով անգամ նկատելի էր, որ բավական վտանգավոր գոտի է, քանի որ ցանկացած հանցագործ կարող էր այս մասից հեշտությամբ մուտք գործել հարակից հատվածներ) և տեղեկանում, որ տարածքը վարձակալությամբ պատկանում է «Հանքաշար» ՍՊԸ-ին, սակայն վարձակալության որևէ պայմանագիր տրամադրել մերժում են:

Համատիրությունում ասում են, թե շենքի պատերին գովազդային նյութերի տեղադրումը ևս անօրինական է: Իրենք պարզել են, որ քաղաքապետարանը միայն 4 սուբյեկտի է նման արտոնություն տվել, իսկ մնացած 12 սուբյեկտներն ապօրինաբար են իրենց շենքի պատերն օգտագործում: Եվ բացի դրանից, այդ գովազդներից ստացվող գումարները ևս պետք է ծառայեն շենքի կարիքներին, այնինչ, Աստված գիտե, թե ում գրպանն են գնում: Ի դեպ, ապօրինի գովազդներն ապամոնտաժելու վերաբերյալ համատիրությունների գրությունները քաղաքապետարանում անտեսվում են:

Ինչևէ, արդեն մեկ տարուց ավելի համատիրությունը դատական գործընթացի մեջ է իր իրավունքները չընդունող ընկերությունների հետ: Բնակիչներն ասում են, թե դատավարությունը մի տեսակ տեղում դոփում է, ինչը ևս բացատրում են Դավիթ Հարությունյանի գործոնով (ի դեպ, բնակիչներից «Նորդ այլենդ» ՍՊԸ-ի հետ խաղաղ ապրելու կոչեր անող Խոսրով Հարությունյանը ևս, պարզվում է, շենքի «փայատեր» է եղել):

Իհարկե, շատերի համար սա կարող է բավական պրիմիտիվ և անհետաքրքիր հարց թվալ, շատերը կարող են ասել, թե՝ «էս պետության մեջ իբր ամեն ինչ կարգին էր, մնացել էր ԺԵԿ-ը (թեկուզև՝ էլիտար ԺԵԿ-ը), գնացե՛ք էն սովորական շենքերն ու համատիրությունները տեսե՛ք՝ ինչ է կատարվում, էդ որտե՞ղ են քաղաքացիների ու բնակիչների շահերը հաշվի առնվում…» և, շատ հնարավոր է, որ մեր մեծահարուստների պրոբլեմները նույնիսկ ոմանց ուրախացնեն, հատկապես նրանց, որոնց համար Հյուսիսային պողոտան ու նրա բնակիչները որպես ծաղր էին ընկալվում համատարած աղքատության ու գործազրկության պայմաններում գոյություն քարշ տվողների ֆոնին, սակայն մի բան է չարախոսելն ու չարախնդալը, մեկ այլ բան՝ իրավական պետություն ունենալու ձգտումը: Իսկ իրավական պետություն Հայաստանը, երևի թե, կդառնա այն դեպքում, երբ քաղաքացին, ի վերջո, ազատվի տարատեսակ ԺԵԿ-երի, մանր ու միջին չինովնիկների ձեռքին պատանդ դառնալուց և առաջին հերթին հենց առաջնային մակարդակում ծագող խնդիրների լուծման ժամանակ արդարության ու հոգատարության հանդիպի:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված