Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

ԵՊՀ-ն՝ ՀՀԿ կցորդ. ո՞վ է մեղավոր

Վերլուծական

Նախագահական այս ընտրությունները, բացի քաղաքական դաշտում ինչ-ինչ իրողությունների բացահայտումից, գրանցեցին ևս մեկ, ընդ որում, գուցեև շատ ավելի կարևոր իրողություն. Երևանի պետական համալսարանը՝ որպես պետության կրթական, գիտական թիվ մեկ հաստատություն, որտեղ քաղաքականությունը չի կարող իր կեղտոտ ոտքերով թելադրող լինել, վաղուց արդեն գոյություն չունի: ԵՊՀ անունը կրող «օբյեկտը», իհարկե, դեռ գործում է, այն էլ՝ բավական շահութաբեր օբյեկտ՝ հազարավոր ուսանողներից հազարավոր դոլարների վարձեր գանձող, դրա դիմաց անհասկանալի ինչ-որ «պրոդուկտ» հրամցնող՝ կրթության, մասնագիտության անվան տակ, բայց դա այն ԵՊՀ-ի հետ, որ անգամ խորհրդային իշխանության տարիներին նույն կոմկուսին ստիպում էր նյարդայնանալ, նույն կոմկուսին ստիպում էր հարգանքով ու պատկառանքով վերաբերվել այնտեղ աշխատող դասախոսներին, որոնցից շատերը կարող էին ուսանողներին ոտքի հանել և տոտալիտար սիստեմին ստիպել ընդունել որոշ ճշմարտությունները, որևէ կապ չունի:

Արամ Սիմոնյանին վերջնականապես հաջողվեց հասնել գերնպատակին՝ համալսարանը վերածել ՀՀԿ կցորդի, ամորֆ, ինքնուրույնությունից զուրկ ինչ-որ երևույթի:

Դասադուլի հետ կապված հայտնի միջադեպից հետո, երբ, կարելի է ասել, աշխատանքից ազատվեց ԵՊՀ ռեկտորի օգնականի հրաժարականը պահանջած դասախոսներից մեկը՝ Արարատ Միրզոյանը, ռեկտորը հայտարարեց, թե իր օգնականի հրաժարականի պահանջի տակ ստորագրողներն ընդամենը «համալսարանում մերթընդմերթ ունենում են ժամավճարով դասեր և արտահայտել համալսարանի կարծիքը չեն կարող», իսկ աշխատողներից ընդամենը երկու դասախոս է եղել, որ ԵՊՀ-ից տարբերվող կարծիք է արտահայտել:

Ճիշտ է արդյո՞ք Արամ Սիմոնյանի այս դիտարկումը: Միանգամայն: ԵՊՀ ռեկտորն ավելի քան լավ գիտի իր ղեկավարած բուհում տիրող մթնոլորտը: Արամ Սիմոնյանի հաստատած կարգերի ներքո աշխատող և ոչ մի դասախոս ոչ մի դեպքում չի համարձակվի հանդես գալ «գծից» տարբերվող տեսակետով, առավել ևս՝ ընդդիմադիր գործունեություն ծավալել:

«Համալսարանը քաղաքական պայքարի ոլորտից դուրս է, ինքս կուսակցական եմ, համալսարանականների մեջ էլ՝ շատ կան կուսակցականներ, դասախոսներ, ուսանողներ, աշխատակիցներ, բայց այդ բոլորը վերաբերվում է միայն համալսարանից դուրս պայմաններին…»,- նույն հարցազրույցի մեջ շարունակում է հեքիաթներ հորինել Սիմոնյանը: Իսկ հեքիաթից տարբերվող իրականությունն այն է, որ ԵՊՀ դասախոսները վաղուց արդեն վերածվել են «ապաքաղաքական» երևույթների (ըստ էության, նման բան չի կարող լինել, որովհետև հատկապես համալսարանական դասախոսները շատ դեպքերում քաղաքականության մեջ դրոշակակիրների համբավ էին վայելում. վառ օրինակը՝ 1988թ.), քանի որ հասկանում են, որ ՀՀԿ-ից դուրս քաղաքականության հետ իրենք չեն կարող կապ ունենալ։ Քանի որ հասկանում են, որ եթե չեն ցանկանում ՀՀԿ սազանդար աշխատել և դրա հետ մեկտեղ չեն ցանկանում կորցնել աշխատանքը, ուրեմն ավելի լավ է ձևանալ ապաքաղաքական տարր:

Քննադատական հռետորաբանությունն այստեղ վաղուց արդեն անցել է պատմության գիրկը, քանի որ հնարավոր ելույթների հռետորաբանության «դասերը» տրվում են հենց ԵՊՀ խորհրդի նիստերում, որոնց խորհուրդ է տրվում հետևել «քծնանքի» թեմատիկայով գիտական աշխատանքով զբաղվողներին: ԵՊՀ խորհրդի նախագահը ՀՀ նախագահ, համատեղության կարգով ՀՀԿ նախագահ, այսինքն՝ Արամ Սիմոնյանի՝ կուսակցական գծով շեֆ Սերժ Սարգսյանն է, որի տղամարդկային, համամարդկային, գերմարդկային և մյուս բոլոր արժանիքների ձոնին են ուղղվում գիտխորհրդի անդամների ելույթների սլաքները:

Իսկ բոլոր նրանք, ովքեր ի վիճակի չեն այս գործում ընդունակություններ դրսևորել, առնվազն պարտավոր են «յանը քաշած» իրենց գոյությունը քարշ տալ՝ շնորհակալ լինելով, որ տերերի բարի կամքի շնորհիվ դեռ մուտք են գործում համալսարան:

Իհարկե, ԵՊՀ մթնոլորտն անդառնալի հետքեր է թողել նաև այս հաստատությունում աշխատողների գիտական գործունեության վրա: Աշխատանքից զրկվելուց վախեցող, առանց աշխատանքի ընտանիքը պահելու այլ հնարավորությունից զրկված, սոցիալական ոչ այդքան նախանձելի վիճակում գտնվող դասախոսներն առանց տատանվելու համաձայնում են առաջարկվող ցանկացած դրամաշնորհի: Իսկ ինչպես հայտնի է, ոչ մի բան այս կյանքում անվճար չէ և հատկապես օտարերկրյա վճարողներն ինչ-ինչ, բայց բոլորովին շահագրգիռ չեն գումար ծախսել հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի ազգային շահերի: Արդյունքում՝ գրանտների մեծ մասն իրենց խորքում ապազգային, ՀՀ շահերին՝ շատ դեպքերում ազգային անվտանգության շահերին տրամագծորեն հակադիր նպատակներ են հետապնդում: Եվ նման նպատակների ծառայելու լծվում են հատկապես արամսիմոնյանական ԵՊՀ-ի դասախոսները: Ա՛յն դասախոսները, որոնց այս տարիների ընթացքում հնարավոր և անհնարին բոլոր միջոցներով ջարդեցին Արամ Սիմոնյանն ու վերջինիս հրահանգիչ, ՀՀԿ բոցաշունչ քարոզիչ, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված