Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Տիգրան Սարգսյանը կգլխավորի նոր կառավարությունը. NO COMMENT

Վերլուծական

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը գումարեց իր վերջին նիստը: Վարչապետը վերջին անգամ գրավեց իր տեղը նիստերի դահլիճում, վերջին անգամ խաղաց «կառավարության նիստ» կոչվող ներկայացման մեջ իրեն հատկացված գլխավոր դերը, մի վերջին անգամ կշտամբեց ու հանձնարարականներ տվեց իր ենթականերին՝ ՀՀ գործադիրի անդամներին ու... վե՛րջ: Ապրիլի 9-ին՝ նախագահի երդմնակալությունից հետո այս կառավարությունն իր ողջ կազմով հրաժարական կտա և կձևավորվի նոր կառավարություն:

Մեր տեղեկություններով՝ հաջորդ կառավարությունը ևս գլխավորելու է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության և կոնկրետ կառավարության ղեկավարի գնահատականը, ըստ այդմ, գործունեության շարունակականության գրավականը ներկայացրած ծրագրի կատարումն է: Դատելով նրանից, որ Սերժ Սարգսյանը որոշել է կառավարության ղեկը թողնել Տիգրան Սարգսյանի ձեռքերում, կարելի է ենթադրել, որ վերջինիս հաջողվել է իրեն արդարացնել:

Եվ այսպես, տեսնենք, թե ինչ էր խոստանում նորաթուխ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ 2008-ին՝ կառավարության 2008-2012թթ. ծրագիրը ներկայացնելիս: Շատ չծավալվելու համար անցնենք ծրագրի հիմնական մասի՝ այսպես կոչված, գերակայությունների կատարմանը:

«ԱՌԱՋԻՆ.

- Մակրոտնտեսական կայունության և տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանումը: Մենք կշարունակենք այնպիսի մակրոտնտեսական քաղաքականություն, որը ենթադրում է գնաճի ցածր մակարդակ, բյուջետային ցածր դեֆիցիտ, լողացող փոխարժեքի ռեժիմ: Կառավարությունը հավակնոտ նպատակ է դրել. Հայաստանը դարձնել բիզնեսի և ներդրումների համար տարածաշրջանային «գերազանցության կենտրոն»: Մենք պետք է հարևան երկրների համեմատ ստեղծենք առավել գրավիչ ինստիտուցիոնալ պայմաններ:
Ի՞նչ է դա նշանակում.

- մեր օդափոխադրումները և ցամաքային փոխադրումները պետք է լինեն ավելի էժան,
- մեր հեռահաղորդակցման համակարգերը Հայաստանի ամբողջ տարածքում պետք է լինեն ավելի մատչելի,
- պետք է վերացնենք բոլոր բյուրոկրատական սահմանափակումները բիզնես սկսելու և իրականացնելու համար, այդ թվում՝ պետք է կրճատենք լիցենզիաների, թույլտվությունների և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար չհիմնավորված պահանջների քանակը, բարձր վճարները և ժամկետները,
- պետք է դյուրին դարձնենք հարկային հաշվետվությունների համակարգը՝ էլեկտրոնային եղանակով,
- պետք է կրճատենք ստուգումների քանակը՝ որակի բարձրացման հաշվին,
- պետք է որակապես նոր աստիճանի բարձրացնենք մաքսային ծառայությունները՝ վերջնականապես լուծելով մրցունակությունը սահմանափակող ադմինիստրատիվ չարաշահումների խնդիրը,
- ի վերջո, մենք թեթևացնելու ենք հարկային բեռը»,- կարդում ենք Սարգսյանի կառավարության ծրագրում:

Տիգրան Սարգսյանը ժառանգեց երկնիշ տնտեսական աճ արձանագրած տնտեսություն. նման ցուցանիշ, ամեն դեպքում, «խփում էին» Ռոբերտ Քոչարյանի վարչապետները: Հենց նման տնտեսություն ժառանգեց իր նշանակած վարչապետին նաև Քոչարյանի վերջին վարչապետ Սերժ Սարգսյանը:

Երկնիշ ցուցանիշից արձանագրված կատաստրոֆիկ գահավիժումը, իհարկե, Տիգրան Սարգսյանի կառավարությունը կապում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ, այն նույն ճգնաժամի, որի վերաբերյալ նույն վարչապետը 2008թ-ին խորհուրդ էր տալիս քիչ խոսել, քանի որ այդ դեպքում ճգնաժամ կոչվածը կշրջանցի Հայաստանը: Ինչ վերաբերում է «գնաճի ցածր մակարդակին», «Հայաստանը՝ բիզնեսի և ներդրումների համար տարածաշրջանային «գերազանցության կենտրոն» դարձնելուն», օդափոխադրումների էժանացմանը, այստեղ, երևի թե, մեկնաբանություններն ավելորդ են: Ընդհանրապես, Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրի դիտարկման ժամանակ ամենատեղին արտահայտությունը, երևի թե, հենց «մեկնաբանություններն ավելորդ են»-ն է՝ NO COMMENT…

«ԵՐԿՐՈՐԴ կարևոր գերակայությունը սոցիալական ինտեգրումը և համերաշխությունն է: Մենք պետք է վերջնականապես լուծենք աղքատության խնդիրը: Կառավարությունը հետզհետե բարձրացնելու է կենսաթոշակը և այն 1.5 անգամ բարձր է լինելու աղքատության շեմից: Հասարակական համերաշխությունն ապահովելու համար անհրաժեշտ է փոխել ունևոր խավի կենցաղավարությունը: Աղքատության հիմնախնդիր ունեցող երկրում հարստության, շքեղության, ուժի ցուցադրումն անհարիր է քրիստոնյա հայ մարդուն»:

Տիգրան Սարգսյանը ժառանգեց 23 տոկոս աղքատության մակարդակ ունեցող պետություն, հանձնում է՝ 31 տոկոսանոց: 2010թ.-ին աղքատության ցուցանիշը 35.8 տոկոս էր անգամ գրանցվել: Մեր երկրում աղքատության շեմ է համարվում 33,5 հազար դրամը, իսկ իմ ճանաչած կենսաթոշակառուն՝ մայրս՝ իր 3 բարձրագույն դիպլոմներով ստանում է 27 700 դրամ թոշակ: Ինչ վերաբերում է ունևոր խավի հաշվով տարված դաստիարակչական աշխատանքներին, բավական է ուսումնասիրել մեր բարձրաստիճան չինովնիկների, օրենսդիրների և նրանց ընտանիքի անդամների կենցաղավարությունը և, բավական է: Այսինքն՝ այստեղ ևս՝ NO COMMENT…

«ԵՐՐՈՐԴ գերակայությունը մարդկային կապիտալի զարգացումն է:

Կրթություն: Հայաստանի Հանրապետությունը պետք է հիմնված լինի ուժեղ համալսարանների վրա: Մենք կառուցում ենք գիտելիքի վրա հիմնված հասարակություն և պետք է ունենանք այնպիսի կրթական համակարգ, որը կպատրաստի մեր ապագան կերտող կադրեր: Ապահովելու ենք կրթօջախների և գիտահետազոտական աշխատանքների կապը: Եթե գիտությունը տարանջատում ենք կրթական հաստատություններից, տուժում են և գիտությունը, և կրթությունը: Ապահովելու ենք ուղղակի կապ կրթօջախների և գործարարության միջև»:

Թե ինչ վիճակում է այսօր մեր կրթական համակարգը, գիտի հայաստանյան յուրաքանչյուր ընտանիք, որ կապ ունի թե՛ դպրոցի, թե՛ ինչ-որ բուհի հետ: Կառավարության այսօրվա նիստում արձանագրվեց ևս մի սենսացիոն պահ. տնտեսագետ Տիգրան Սարգսյանը վերջապես տեղեկացել էր, որ Ագրարային համալսարան կոչվող բուհը զբաղված է «հաշվապահներ ու տնտեսագետներ տպելով» (պիտակավորումը՝ Տիգրան Սարգսյանի) և, որ ընդհանրապես մեր բուհերը դարձել են անհասկանալի ուղղվածության ՍՊԸ-ներ, որոնք տպում են շուկայում իբրև թե պահանջարկ ունեցող տարաբնույթ մասնագետներ: Սակայն սա թեմա է, որն առանձին վերլուծության նյութ է, այնպես որ կառավարության ծրագրի հետ կապված սահմանափակվենք այսքանով: Ինչ վերաբերում է Հայաստանում գիտության, գիտահետազոտական և կրթական հաստատությունների կապին, այս հաշվով ևս՝ NO COMMENT…

Ծրագիրը շարունակվում է, Տիգրան Սարգսյանի «բոցերը» ևս:

«Առողջապահություն: Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանային առողջապահական կենտրոն: Կառավարությունը ներդնելու է տեղեկատվա-տեխնոլոգիական նոր համակարգ, որը կներառի էլեկտրոնային գրանցամատյան, հիվանդության էլեկտրոնային պատմություն, էլեկտրոնային դեղատոմս»:

No Comment…

«ՉՈՐՐՈՐԴ գերակայությունն արդյունավետ պետական, տեղական ինքնակառավարման և մասնավոր հատվածի կառավարման համակարգի ձևավորումն է և կորպորատիվ կառավարման մշակույթի արմատավորումը:

Ժամանակակից արդյունավետ պետական կառավարման համակարգ նշանակում է՝ կառավարել պետական միջոցները գործարարության օրենքներով, խնայել յուրաքանչյուր լուման՝ հետևողականորեն բարձրացնելով գործունեության արդյունավետությունն ու թափանցիկությունը»:

Տիգրան Սարգսյանի կառավարության՝ պետական փողերի խնայողության կուլմինացիան երևի թե 124 մլն դրամ արժողությամբ բիոզուգարաններն էին, սակայն դա էլ երևի թե պարզապես այն եզակի դեպքերից էր, որ հանրությունը տեղեկացավ, մինչդեռ ինչքա՜ն ծախսեր մնում են անհայտ և դրանց մասին կարելի է ընդամենը ենթադրություններ անել՝ չինովնիկների շքեղ առանձնատների, ավտոմեքենաների և տարաբնույթ շռայլ ծախսերից ելնելով: Այնպես որ, այստեղ ևս՝ No Comment…

«ՀԻՆԳԵՐՈՐԴ գերակայությունը տարածքային համաչափ զարգացումն է: Երևան քաղաքի գերծանրաբեռնվածությունը խոչընդոտում է տարածքների, ինչպես նաև Երևանի բնականոն զարգացմանը: Կառավարությունն իր առջև խնդիր է դնում Դիլիջանը դարձնել ֆինանսական կենտրոն:

Մենք Երևանից դուրս ձևավորելու ենք մշակութային, առողջապահական, գյուղատնտեսական, արդյունաբերական կենտրոններ: Մենք չենք կարող ունենալ տեղեկատվական հասարակություն, եթե Հայաստանի բոլոր գյուղերն ապահովված չլինեն հուսալի ինտերնետային կապով: Ժամանակակից տեղեկատվությունը, գիտելիքը և ծառայությունները հասանելի կլինեն բոլորի համար:

Դա հնարավորություն կտա ստեղծելու նոր որակի կենսակերպ՝ նույնիսկ Հայաստանի ամենահեռավոր անկյուններում: Պետք է վերանա աղետի գոտի հասկացությունը և ավարտին հասցվեն վերականգնման աշխատանքները»:

Որ Դիլիջանում միլիոնավոր դոլարներ ծախսվեցին կամ պարզապես դուրս գրվեցին ու փոշիացվեցին, փաստ է, բայց Տիգրան Սարգսյանի կառավարության 2008-2012թթ. ծրագրի ժամկետն արդեն վերջացավ, սակայն Դիլիջանն էլի նույն Դիլիջանն է, աղետի գոտին էլ՝ էլի նույն աղետի գոտին՝ իր բազում խնդիրներով: Իսկ թե ի՞նչ տվեց Հայաստանի հեռավոր գյուղերին ինտերնետ ունենալն ու դրա շնորհիվ ավելի բարվոք կենսակերպ ապահովող պետություններին ծանոթանալն ու գայթակղվելով արտագաղթելը, կարելի է հասկանալ՝ ընդամենն այցելելով մի քանի բնակչով դեռ գյուղ համարվող սահմանամերձ բնակավայրերը:

2008թ. ապրիլի 29-ին Ազգային ժողովում ներկայացնելով իր կառավարության 2008-2012թթ. ծրագիրը և խնդրելով վստահել իրեն և իր ձևավորած կառավարությանը՝ Տիգրան Սարգսյանը հռչակեց համազգային հինգ նախագծերի սկիզբը.

«- բիզնես միջավայրի «գերազանցության կենտրոն»,
- կրթական կենտրոն,
- առողջապահական կենտրոն,
- կազմակերպված հանգստի կենտրոն,
- ֆինանսական կենտրոն»:

Գուցե Հայաստանն արդեն դարձել է բիզնես միջավայրի գերազանցության կենտրոն, կրթական կենտրոն, առողջապահական կենտրոն, կազմակերպված հանգստի կենտրոն և ֆինանսական կենտրոն, պարզապես մենք՝ ՀՀ «տհաս» քաղաքացինե՞րս գլխի չենք ընկնում…

Ավարտելով այդ օրվա իր ելույթը՝ Տիգրան Սարգսյանը հիշեց Ներսես Շնորհալուն. «Թող Աստված մեզ տա իմաստություն ամեն ժամ բարին խորհելու, խոսելու և գործելու, և փրկի, ազատի մեզ ամեն տեսակ չար խորհուրդներից, խոսքերից ու գործերից: Եվ ողորմի, ների մեզ՝ արարածներիս և ինձ՝ բազմամեղիս»:

Աստված, երևի թե, կների Տիգրան Սարգսյանին…

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված