Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

2008-ի սգո երդմնակալությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակի առհավատչյա

Վերլուծական

Վերջին ուժերն ու վերջին ջանքերը հանուն ապրիլի 9-ի և հանուն Ազատության հրապարակում այդ օրը կայանալիք երդմնակալության արարողության. այո, հենց այս տրամաբանական հանգուցալուծմանն են տանում Ազատության հրապարակում օր օրի տեղի ունեցող ու սաստկացող հուզական ելույթներն ու հանրահավաքները:

Րաֆֆի Հովհաննիսյանը, իհարկե, պարտավորվել է ու պարտավոր է արդարացնել Ազատության հրապարակում անձրևին, ցրտին, մթին ու արևին իր կողքին կանգնած ցանկացած մարդու՝ ՀՀ քաղաքացու և հենց ինքն իրեն, և ամենակարևորը, պարտավոր է Սերժ Սարգսյանի հանրահայտ ասուլիսի ընթացքում արած մաթեմաթիկական հաշվարկներին ու համեմատականներին ի հակադրում՝ Ազատության հրապարակում հավաքել ոչ 3.000, այլ 300.000 մարդ՝ որպես առհավատչյա ժողովրդի իրական հաղթանակի:

Այս օրերի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցելությունները կրում էին հենց այդ նպատակը, որն էլ թերևս առանցքային դեր կխաղա Ազատության հրապարակում Հայաստանի ամբողջական ներկայացվածության առումով, որն էլ իր հերթին կարևորագույն գործոն է միջազգային հանրության՝ Արևմուտքի և Ռուսաստանի համար:

Դեռևս 5 տարի առաջ՝ 2008 թվականին, երբ նորից ապրիլի 9-ին Օպերայի շենքում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը. Ազատության հրապարակը դատարկ էր, դատարկ էր քաղաքը՝ Ազատության հրապարակից մի քանի կիլոմետր շառավղով: Բոլորն ապշած էին, ապշած էին դիտորդները, բարձրաստիճան հյուրերը` դատարկության ու Սերժ Սարգսյանի միայնակության վրա, ի՞նչ երդմնակալություն՝ առանց քեզ ընտրած ժողովրդի, իսկ այդ օրը հենց այդպիսին էր:

Այս փաստը, անկասկած, ունեցավ բավականին մեծ արձագանք և արտացոլվեց Ջոզեֆ Ֆենինգթոնի՝ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի նամակ-փաստաթղթում, որը հենց ապրիլ ամսին ուղարկվեց Վաշինգթոն, միայն վերնագիրը արդեն իսկ մեծ հարված էր ՀՀ պետականությանն ու ժողովրդին` սգո երդմնակալություն:

Փաստաթղթում Ջոզեֆ Ֆենինգթոնը գրում է այն ողջ խայտառակ երևույթի, պատկերների ու մթնոլորտի (որը միանշանակ գաղջ էր) մասին, որի ականատեսն էր եղել հենց ինքը:

Հետաքրքրականն այն է, որ դիտորդը մեջբերում է հայաստանցի աշխատակիցների արահայտած մեկնաբանությունները ելույթին, թե իբր ծայրաստիճան հանդիսավորոթյունը բարձրաստիճան պաշտոնյաների մոտ ակնկալվող և արժևորված հատկանիշ է և որ ամերիկյան ոճը՝ զվարթ ողջունելու ձևը, կարող է հասկացվել որպես լրջության պակաս, որը, սակայն, նույն դիտորդին հանգեցրել էր որպես Սերժ Սարգսյանի կորսված հնարավորության եզրակացության:

Ինչևէ, ելնելով այդ մեկնաբանություններից՝ մի՞թե կարելի է կարծել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ողջունելու զվարթ ձևը խոսում է իր անլրջության մասին…այս մեկնաբանությունները, իհակե, կարելի է համարել արդարացում 2008 Սերժ Սարգսյանի՝ որպես ընտրված նախագահի իր ժողովրդի կողմից և նույն այդ ժողովրդի շփման իսպառ բացակայության, որը խայտառակություն էր մեր ողջ ազգի համար, անգամ՝ Հյուսիսային Կորեայում նման երևույթներն անհար են:

Այդ իսկ պատճառով, Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում ապրիլի 9-ին բազմահազարանոց, և եթե ստացվի, անգամ միլիոնանոց հավաք տեսնելու դեպքում, կարձանագրի առաջին հերթին իր համար հաղթանակ, նա կսպառնա լինել Նոր, անկախ Հայաստանի միակ ընտրված նախագահը, ում երդմնակալության արարողությանը ներկա կլինի մի ողջ երկիր, մի ողջ Հայաստան, Նոր Հայաստան, տարբերվող Հայաստան՝ տարբերվող Լևոն Տեր-Պետրոսյանի Հայաստանից, Ռոբերտ Քոչարյանի Հայաստանից և Սերժ Սարգսյանի Հայաստանից, ի դեպ, որոնց երդմնակալության արարողությունները նույնպես տեղի են ունեցել ժողովրդից մեկուսացման պայմաններում:

Սակայն այս պարագայում Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է որ լավ գիտակցի, որ հենց այդ օրը պետք է լինի բեկումնային, որ յուրաքանչյուր մարդ, ով հայտնվել է Ազատության հրապարակում, պահանջելու է ոչ միայն արարողակարգ, այլև բովանդակային հագեցած ծրագիր, քայլեր, որոնք պետք է փոխեն այդ մարդկանց ճակատագրերն ու Հայաստանի ճակատագիրը, հակառակ դեպքում՝ պահել այն մոտիվացիան, որն առկա է Ազատության հրապարակում, կլինի ուղղակի անհնար, որն էլ կբերի հիասթափության մեծ ալիք, որովհետև վերջին ժամկետը ապրիլի 9-նն է. քաղաքացին հենց ապրիլի 9-ից է սպասելու փոփոխության, և այդ փոփոխությունը Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ծրագրավորի մինչև այդ օրը:

Այսպիսով՝ այս դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանն աշխարհի ուշադրությունը կհրավիրի իր վրա, Ազատության հրապարակի վրա՝ ստվերելով նույն այդ օրը ՄՀՀ-ում Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, որը խոստանում է լինել խայտառակ՝ նախորդի պես, ինչպես նաև հաշվի առնելով նույն այդ Մարզահամերգային համալիրի դիմաց ընթացող շինարարությունը, որը, ըստ երույթին, դեռ տարիների շարունակականություն է ունենալու:

Գևորգ Ավետիսյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված