Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

ՀՀԿ և ԲՀԿ. Կարաբալայից մինչև Երևանի նվիրյալներ

Վերլուծական

Փետրվարի 18, նախագահական ընտրությունների արդյունքներ, երդմնակալություն, «սինագուրացիա», Ազատության հրապարակ. այս բոլորը մի կողմ, չէ՞ որ երեկ ապրիլի 7-ն էր՝ Մայրության և գեղեցկության տոնը, որն ունենք միայն մենք, բայց դե սա էլ մի կողմ՝ երեկ ապրիլի 7-ն էր ու հենց այդ օրն էր մեկնարկում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, ինչի առթիվ մեր կուսակցությունները, այն էլ՝ ոչ բոլորը, միայն հարուստ կուսակցություններն ընկերակոխ էին եղել՝ ով, ումից, ում, հատը ինչքան, ինչ երկարության, հոլանդական թե տեղական, և վերջում՝ ով ինչով հասցնի նկարի:

Այո, պատահական էր ընտրված այս օրը թե ոչ, այնքան էլ կարևոր չէ, սակայն այն, որ մեր կուսակցությունների համար այն աչք մտնելու, տուն բուկլետ տանելու օր էր, փաստ է:

Եթե ԲՀԿ-ի դեպքում ծաղիկներն ու նվերները նորություն համարել չի կարելի, ապա այս անգամ ՀՀԿ-ն իսկական մարաթոնյան վազք էր կազմակերպել՝ որպես քվե դիտարկվող իգական սեռի ներկայացուցիչներին ծաղիկներ հասցնել, որպեսզի մրցակիցը հնարավորություն չունենա իրենց քվեին տիրանալու: Դե իհարկե, չափազանց պրիմիտիվ կարելի կլինի համարել այս մոտեցմամբ կուսակցությունների՝ ռեալ քվեներ ստանալու գաղափարը, սակայն սա հերթական անգամ աչք մտնելու իդեալական ձև էր:

Եվ հետաքրքրականն այն էր, որ ՀՀԿ և ԲՀԿ Կարաբալան չափից դուրս սեղմված էին միմիանց' քաղաքի հենց կենտրոնում, Երևանի սրտում՝ ամենայն հավանականության քաղաքը սրտից գրավելու ակնկալիքով, չնայած դրան արտակարգ պատահարների այսօր Երանը ականատես չեղավ:

Այս առումով, իհարկե, առաջին փուլում, ասել է թե՝ ավագանու ընտրությունների առաջին օրը, ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն հաղթեցին մյուս մրցակիցներին, որոնք Կարաբալայի գործառույթներից ստիպված զերծ մնացին, սակայն դուրս չմնացին առաջին մրցակցային օրվա պլանից:
Իսկ ինչ սպասել ապրիլի 7-ից հետո, կուսակցություններից՝ մասնավորապես, նրանցից, որոնք այլևս լեգալ ձևով ընտրակաշառք կամ փիառակաշառք բաժանելու հնարավորություն չեն ունենա, տարիների փորձը Երևանի քաղաքացուն, ամենայն հավանականությամբ, գլխի գցած կլինի հարուստ կուսակցությունների քարոզարշավների ընթացք-ուղեցույցը, և այն, հավատացե՛ք, բավականին պարզունակ պետք է որ լինի։

Ամեն ինչ սկսվելու է համայքներից, օրը՝ մի համայք, օրը՝ մի թաղամաս, և օրը՝ մի երգիչ կամ երգչուհի, այսինքն՝ համերգային արշավ Երևան քաղաքում. բովանդակային առումով նույն լապշան, որն ուղիղ համեմատական է համայքների հրապարակների տարիքներին:

Սակայն, չնայած արտաքին այս պարզությանն ու կանխատեսելիությանը՝ այն բավականին խրթին է ներքաղաքական տեսանկյունից. այսօր կոնին դրված է բավականին լուրջ մրցանակ, որի համար պայքարի են դուրս եկել այնպիսի կուսակցություններ ու քաղաքական ուժեր, որոնց գաղափարների ու պլանների անգամ կեսի ելակետը գոնե չեն եղել Երևան քաղաքն ու երևանյան խնդիրները:

Այսօր ստեղծված իրավիճակում ծաղիկներով, 5000 դրամով կամ երգիչ-երգչուհիներով, մասնավորապես՝ Երևան քաղաքում, արդյունքի հասնելու հնարավորությունները բավականին ցածր են։ ՀՀԿ-ն՝ որպես հակադարձում այս ամենին, ունի ասելիք՝ այն բոլոր աշխատանքները, որոնք ՀՀԿ-ն չի արել Երևանում, այսօր դարձել են նույն ՀՀԿ-ի զենքը, որն էլ հենց ՀՀԿ-ն իրացնում է իր՝ ՀՀԿ-ական թաղային հեղինակությունների միջոցով:

Արդյունքում՝ հերթական անգամ Երևանը վերածվում է բեմի, հարթակի, որով ինչպես տարիների ընթացքում անցել են շատ շատերը, այսօր էլ անցնում են շատերը՝ առանց գիտակցելու սեփական քաղաքի բեմի կարևորությունը, որի միակ նվիրյալները ո՛չ թալանող ու սեփականաշնորհող իշխանություններն են, ո՛չ ֆինանսական մեծ հնարավորություն ունեցող ուժերը և ո՛չ էլ քաղաքական դիակներն ու դիտորդները, որոնք այսօր կենդանացել են։ Քաղաքի տերն ու տիրականը Երևանի քաղաքացին է, ով պայքարում է ու մարտնչում քաղաքի յուրաքանչյուր սանտիմետրի համար:

Գևորգ Ավետիսյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված