Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Երկու ինաուգուրացիաների Հայաստան

Վերլուծական

Ապրիլի 9-ը մտավ Հայաստանի նորագույն պատմության մեջ՝ որպես երկու ինաուգուրացիաների օր:

Ինաուգուրացիա N 1. Մարզահամերգային համալիր:

Դեռ աստիճաններին չհասած՝ բազմություն է: Վարդգես Գասպարին հերթական անգամ պառկել է գետնին և գոռում է, իսկ թե ի՞նչ է գոռում, կարգին չի էլ հասկացվում: Ոստիկանները հանգիստ կանգնել են շուրջը՝ հստակ գիտակցությամբ՝ մի բան չանեն, շառի մեջ չընկնեն: Մեծ ու փոքր չինովնիկները շարքով, շնչակտուր բարձրանում են Համալիրի երկար ու ձիգ աստիճաններով: Ավտոմեքենաներով վերև են բարձրացել միայն առանձնաշնորհյալները: «Արմե՛ն, էսքան ասա ե՞րբ էինք բարձրացել»,- շնչակտուր Լիսկան՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կանչում է մի երկու աստիճան վերև, առանձին, առանց մարզպետ-գործընկերոջը «ատնաշենիա տալու» կնոջ հետ բարձրացող Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին. շքախմբերը դեռ չեն ցրվում՝ խմբված են տիրոջ շուրջը՝ ակնհայտ դարձնելով վերջինիս դիրքը: Աստիճաններին բոլորին դիմավորում է «ՀՀՇ-ՀՀԿ ալյանս» ստեղծած Գևորիկը՝ ի տարբերություն նախորդ՝ ՀՀԿ համագումարի, այս անգամ ատամների արանքում ո՛չ թե սիգար, այլ սովորական ծխախոտ դրած:

- Գործերդ վատ ե՞ն, Գևորի՛կ, որ էլ սիգար չես ծխում:

- Չէ, էս հատուկ եմ արել:

Վերևում հերթով ժամանում է հրավիրյալ էլիտան՝ բոլորը զուգված-զարդարված: Այստեղ արդեն շքախմբերի տերերը առանձնանում են և ողջունում իրար: Այստեղ են նախագահի եղբայրները. չծեծված և առանց կապտուկների, բայց օրը մեջ տարածվող լուրերի համաձայն ծեծվող ու հիվանդանոցներում «վերակենդանացող» Սաշիկ Սարգսյանը և նախագահի մյուս եղբար Լևոն Սարգսյանը: Այստեղ են օրենսդիր ու գործադիր «բոսսերը», այստեղ են նաև անպաշտոն, փոխարենը իրենց յուրայիններին պաշտոնների նշանակել տվող «բոսսերը»՝ Բարսեղ Բեգլարյան (Ֆլեշի Բարսեղ), Սամվել Կարապետյան (Կալուգայի Սամո), Արա Աբրահամյան, Սամվել Ալեքսանյան… Միկա Բաղդասարովը գալիս է, բայց միայն տոնական ժպտում ու հրաժարվում խոսել կամ հարցերի պատասխանել: Մի քիչ դրայվը կորցրած, «զագար ընդունած», թե ուղղակի կարմրած՝ «հրապարակ է մտնում» Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը՝ «Գազի Կարենը»: Ճիշտ նույն ժամանակ հայտնվում է նաև Երևանի ներկա քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ում սակայն լրագրողներն անուշադրության են մատնում և նետվում դեպի հարցերից խուսափել ձգտող Կարեն Կարապետյանը:

- Որպես վարչապետի թեկնածու Ձեր անունն է շոշափվում:

- Ես տեղյակ չեմ, նման բան չկա:

- Իսկ եթե էլի պաշտոն առաջարկեն Հայաստանում, կհամաձայնվե՞ք:

- Չգիտեմ, ոչ…

Մոտավորապես այսքանը… «Դրայվ Կարենը» մի փոքր ընկճված տպավորություն է թողնում…

Քաղաքական կայֆեր են, էլի…

- Էս փաստորեն, համարյա ամբողջ թիմով էկել եք, էլի,- հարցնում եմ մի ԲՀԿ-ական պատգամավորի: ԲՀԿ-ականները գալիս էին ու գալիս՝ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյան, Շիշ Մելո, Սամվել Բալասանյան, Յուվեցի Կարո, Բելաջիոյի Գրիշ…, - էլ Ծառուկյանն իբր ինչի չեկավ, ու՞մ ա ինադ անում:

- Դե, հիմի, քաղաքական կայֆեր են, էլի… Մի բան պիտի անի՞, թե՞ չէ:

ԲՀԿ «գաղափարական» թևը բացակայում է՝ Վարդան Օսկանյան, Նաիրա Զոհրաբյան, Վահե Հովհաննիսյան, և հնարավորություն տալիս Գուրգեն Արսենյանին՝ վայելել իր աստեղային ժամը: ԲՀԿ քաղաքապետացու Արսենյանն արագ քայլքով անցնում է նախագահ Սերժ Սարգսյանի համար գցված կարմիր գորգի վրայով. լրագրողները չորս կողմից շրջապատում և հարցեր ուղղում՝ որպես կուսակցության ամենաբարձրաստիճան ներկայացուցիչ: Թեև… արդեն դահլիճում է «պապան». Ռոբերտ Քոչարյանի մուտքը ոչ ոք չի էլ տեսնում:

Միայնակ՝ դեպի երդում

ԼՂՀ ներկա ու նախկին ղեկավարները, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը լրագրողներին հայտնվում են միայն հեռուստացույցի էկրաններից: Գլխավոր հերոսը ևս, ամեն ինչ արվում է, որ հայացքներից զերծ մնա: Մինչ Սերժ Սարգսյանի ժամանումը բոլորին հրամայվում է զբաղեցնել իրենց տեղերը. հրավիրյալները մտնում են դահլիճ, լրագրողներին խնդրվում է բարձրանալ իրենց հատկացված սրահը (արարողության ավարտին էլ վերելակները կանգնեցվում են, լրագրողներին խնդրում իջնել աստիճաններով և դուրս գալ հետևի մուտքով. ներսում Սերժ Սարգսյանը շամպայնի բաժակ է խփում իր մերձավորների հետ):

Սերժ Սարգսյանը թողնվում է միանյակ՝ իր կարմիր գորգի, պատվո պահակների ու անվտանգություն պահպանողների բանակի հետ: Այդպես միայնակ էլ նախագահն անցնում է ամբողջ տարածությունը, ուղղվում դահլիճ, բարձրանում ամբիոնի մոտ և երդվում:

Մեսիջներ, որ, երևի թե, անպատասխան չմնան…

Երդման տեքստն արտասանելուց հետո Սարգսյանը շնորհակալություն է հայտնում իր ընտրողներին, ինչպես նաև չընտրողներին՝ «ովքեր իրենց ձայնը տվել են այլ թեկնածուների: Դրանով նրանք արտահայտել են իրենց դժգոհությունը երկրում առկա խնդիրների վերաբերյալ: Դրանով նրանք իշխանություններին հղել են հստակ ուղերձ՝ ավելի արդյունավետ աշխատելու պահանջ: Համոզված եղեք, որ բոլոր ուղերձները տեղ են հասել»:

Իր ելույթի մեջ հերթական անգամ Սերժ Սարգսյանը խոստումներ է տալիս՝ իր կողմից բարձրաձայնելով առկա խնդիրները՝ արտագաղթ, գործազրկություն, աղքատություն… Միաժամանակ՝ մեսիջ հղում դրանք շահարկողներին. «Համեմատե՛ք հինգ տարի առաջվա Հայաստանը այսօրվա Հայաստանի հետ և կտեսնեք տարբերությունը: Համեմատե՛ք խոսքի, մամուլի, հավաքների ազատության մակարդակները: Համեմատե՛ք հասարակական կազմակերպությունների և ընդհանրապես քաղաքացիական հասարակության կայացածության մակարդակները: Խոստանում եմ, որ եղածով չենք բավարարվելու, կանգ չենք առնելու: Հինգ տարի հետո մենք ունենալու ենք ժողովրդավարության բոլորովին նոր՝ անհամեմատ բարձր մակարդակ»:

Մեսիջները շարունակվում են նաև այլ ուղղություններով. «Պատերազմ չտեսած և անպատասխանատու մարդիկ կարող են դրա հնարավորությունը դարձնել ցինիկ և ստորաքարշ շահարկումների առարկա: Ես նրանցից չեմ. ես գիտեմ և՛ ընկերոջ կորստի, և՛ հաղթանակի բերկրանքի գինը, դողացել եմ զինվորի կյանքի համար, նաև հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողի համար...

Ընտրություններով ոչինչ չի ավարտվում, այլ սկսվում է նոր փուլ: Այժմ եկել է տքնաջան ու հետևողական աշխատանքի փուլը: Այժմ ժամանակն է խոսքից գործին անցնելու, խոսքերը գործերով ամրագրելու»:

Արարողությունն ավարտվում է: Կառավարության անդամները նստում են իրենց բերած ավտոբուսը, «տարվում» Բաղրամյան 26, հրաժարական տալիս և արդեն որպես ԺՊ (ժամանակավոր պաշտոնակատար) միանում «Փարվանա» ռեստորանում քեֆ անողներին:

Հակահարվա՞ծ

Սերժ Սարգսյանի երդմանը համընթաց՝ լրագրողները դեռ Մարզահամերգային համալիրից հետևում էին նաև Ազատության հրապարակում ընթացող երդմնակալությանը: «Օնլայն» ցույց էին տալիս, թե ինչպես էր Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ պարում, մեկ՝ երգում, հետն էլ՝ հայրենաշունչ ելույթներ ունենում: Ասվեց, թե մի 12 հազար հոգի կար հավաքված: Բայց այդ ժամանակ դեռ ոչ մի միջադեպ չէր գրանցվել:

Ամեն ինչ սկսվեց Սերժ Սարգսյանի երդմնակալությունն ավարտվելուց հետո: Րաֆֆի Հովհաննիսյանի թիմից անկախ մի քանի ակտիվիստ, ըստ երևույթին, որոշակի կապեր ունենալով և հստակ իմանալով, թե երբ է նախագահը Բաղրամյան 26-ում լինելու, ճիշտ այն ժամանակ, երբ Մարզահամերգային համալիրից հասանք Օպերա ու ցանկանում էինք մայթն անցնել՝ դեպի Ազատության հրապարակ շարժվելու համար, հենց Պրոսպեկտի վրա սկսեցին աղմկել ու ոստիկաններին՝ «իրենց չսպանելու» կոչեր ուղղել: Վերևից իջած հստակ ինֆորմացիայի առկայությունն ավելի քան ակնհայտ էր, տեխնոլոգիաների կիրառումը՝ ևս: Չեղած տեղից մի երկու րոպեում սկսվեց քաշքշուկ, մթնոլորտը թեժացավ:

- Էդ տղային տարանք, նա պատասխան կտա, - հայտնեց Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը: Ակտիվիստներից Եղիա Ներսիսյան անունով տղայի մասին էր խոսքը:

Հետո արդեն լուրեր տարածվեցին, որ մթնոլորտն ավելի է թեժացել, լարվածության տարբեր օջախներ են ստեղծվել, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ՝ դրանցից մեկում գլխավոր դերում է հայտնվել: Բերման են ենթարկել բնապահպան ակտիվիստների արդեն մի ամբողջ խմբի…

Հետգրություն

ԱՍՏՎԱԾ ԹՈՂ ՊԱՀՊԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՈՐ ՄԱՐՏԻ 1-ԻՑ

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված