Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Գնացողներն ու մնացողները

Վերլուծական

Նոր վարչապետ, նոր կառավարություն, նոր դեմքեր ու նոր մտքեր. ահա սա է ենթադրում ՀՀ սահմանադրությունը և ընդանրապես ազգային շահն ու բարգավաճումը նոր նախագահական ընտրություններից հետո: Եվ ահա, ըստ ամենայնի, ՀՀ վարչապետի պաշտոնում ժողովուրդը ստիպված կլինի ևս 5 տարի դիմանալ Տիգրան Սարգսյանին՝ ներկայիս վարչապետի պաշտոնակատարին, չնայած հենց Տիգրան Սարգսյանի հորդորներին՝ այսքան դիմացել եք, մի քիչ էլ դիմացե՛ք: Ինչպես երևում է, մի քիչ ասելով՝ Տիգրան Սարգսյանը նկատի է ունեցել ևս 5 տարի: Այդուհանդերձ, վարչապետից հետո ամենահետաքրքրական պրոցեսը, որը կընթանա, կլինի նախարարական պորտֆելների առևտուրը, որի արդյունքում ներկայիս կառավարությունը կվերածվի գնացողների ու մնացողների մի համակարգի:

Իրականում, սակայն, ենթադրել մաքսիմալ փոփոխություններ այդ համակարգում, իհարկե, չի կարելի։ Եթե ետադարձ հայացք գցենք Սերժ Սարգսյանի ասուլիսին, որի ընթացքում նա անդրադարձավ նաև կառավարությանը, ապա ըստ ՀՀ նախագահի՝ կարդինալ փոփոխությունների կարիք՝ որպես այդպիսին, չկա, քանզի այն հանձնարարականները, որոնք տրվել են, ասել է թե՝ ՀՀ-ում տնտեսական աճի 7%-ի նվազագույն շեմի հաղթահարում ու աշխատավարձերի բարձրացում գնաճին զուգահեռ, կատարվել են ըստ պահանջի: Իսկ Հայաստանում, 2012 թվականի տվյալներով, համախառն տնտեսական աճը կազմել է 7.2%:

Այսինքն, ըստ էության, Սերժ Սարգսյանի բերած ֆակտորները լիարժեք կերպով թույլ են տալիս գալ այն եզրահանգման, որ արմատական փոփոխություններ սպասելն անիմաստ է:

Սակայն այս՝ պահանջատիրական բավարարվածության տեսանկյունից զատ՝ կա հարցի մի քանի ասպեկտ: Նախ նույն այդ ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանը նշեց, որ ոչ թե կառավարության անդամների փոփոխություն է պետք, այլ պետք է փոխել նրանց վերաբերմունքը գործի նկատմամբ: Բայց մի՞թե այն մարդը, ով զբաղեցնում է նախարարի պաշտոն, չի գիտակցում իր աշխատանքի և գործունեության լրջությունը, մի՞թե հասուն տղամարդկանց և կանանց հետ դաստիարակչական աշխատանքներ պետք է տարվեն՝ վերաբերմունքը սեփական աշխատանքի նկատմամբ փոխելու համար: Հետաքրքական է, որ նման մեթոդիկան ընդունված է հիմնականում դպրոցներում երեխաների ուսման նկատմամբ եղած մանկական վերաբերմունքը փոխելուն:

Այդ դեպքում ի՞նչ գործ ունեն մարդիկ կառավարությունում, որոնց վերաբերմունքն իրենց իսկ աշխատանքին չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին և այդ պաշտոնից բխող լրջությանը:

Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի միտքն այն մասին, որ եթե ամեն ինչ լինի ըստ պահանջի հենց քաղաքացու համար, ապա քաղաքացուն ինչի՞ պետք է հետաքրքրի, օրինակ՝ սոցապ նախարարն ով է, այլ եթե լինեն խնդիրներ, նոր պետք է հետաքրքրի. այսօր Երևանում և Հայաստանում բոլորը գիտեն բոլորին՝ սկսած նախարարներից՝ վերջացրած ամենախուլ ժեկի վարիչով, այսինքն՝ ըստ Սերժ Սարգսյանի տեսության՝ այս դեպքում ոչ թե որևէ խաթարում է առկա, այլ առկա են բազմաթիվ խաթարումներ, և այդ խաթարումների վերացման լավագույն տարբերակը պետք է որ լինեն այն կարդինալ փոփոխությունները, որոնք առիթ չեն տա աշխատանք, ջանք ու եռանդ հատկացնելուն վերաբերմունքի փոփոխության համար:

Այսինքն՝ փոփոխություններ սպասել կարելի է, բայց ոչ թե արմատական, այլ անհատական՝  կապված մի քանի նախարարական պորտֆելի հետ միայն: Կառավարության 19 անդամներից 18-ը նախարարներ են, որոնց գերակշիռ մասը ՀՀԿ-ից են, մի քանիսը՝ ՕԵԿ-ից, ևս մեկը՝ անկուսակցական:

Այժմ ՀՀԿ-ական նախարարների առումով փոփոխություններն անխուսափելի կլինեն՝ հաշվի առնելով Տիգրան Սարգսյանի՝ վերջին նիստերի ընթացքում տեղի ունեցած քննարկումները, մասնավորապես՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ըստ ամենայնի, հայտնվել է գնացողների շարքերում, որից հետո մյուս նախարարը, ով, հնարավոր է, հայտնվի հարվածի տակ, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն է, անգամ վերջին շրջանում լուրեր էին շրջանառվում նրան պաշտոնից ազատելու վերաբերյալ խորհրդակցության մասին: Բացի այս երկու նախարարներից՝ Բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը ևս կարող է հրաժեշտ տալ իր զբաղեցրած պաշտոնին՝ հաշվի առնելով բողոքների այն առատությունը, որով լցված է լրատվությունը, և ոչ միայն: Այս ամենից զատ՝ նախարարներ կարող են լինել, ովքեր կհեռանան կամովի, դրանցից մեկն էլ Ֆինանսերի նախարար Վաչե Գաբրիելյանը կարող է լինել: ՕԵԿ-ական նախարարների առումով դժվար թե փոփոխություններ լինեն՝ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի ասած այն 20 փոփոխությունների դասին նրանց պատկանելը:

Այսպիսով՝ ստացվում է, որ արմատական փոփոխությունների փոխարեն կունենանք ընդամենը մի քանի փոփոխություն, ինչն էլ և կլինի Սերժ Սարգսյանի տեսակետի հայելային արտապատկերումը, այսինքն՝ այն, որ կադրային փոփոխությունները մշտական գործընթացներ են, և հուսանք, որ երբևէ որևէ մեկը ապահովագրված չի լինի սխալների դեպքում պաշտոնից ազատվելու հրամայականից:

Գևորգ Ավետիսյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված