Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Հովիկ Աբրահամյանի հեղինակության սահմանները

Վերլուծական

Սկզբում նախագահական ընտրությունները, այժմ էլ՝ Երևանի ավագանու ընտրություններ. բոլորը զբաղված են, բոլորը մեկ մեկով են անցած, իսկ դեռևս 2012 թվականին նույն այս վիճակը տիրում էր, սակայն արդեն ոչ թե նախագահի պաշտոնի կամ քաղաքապետի պաշտոնի համար, այլ խորհրդարանում մեծամասնության ապահովման համար:

Այդուհանդերձ, այժմ, կարծես, երկրում կարևորագույն կառույցներից մեկը՝ ԱԺ-ն, կորցրել է իր դերը, և դրանով պայմանավորված՝ կարևորությունը պետհամակարգի կայացման գործում: Այն, որ ԱԺ 131 պատգամավորներից բոլորի մոտ փաստաթղթերով ամեն ինչ կարգին էր, ու որ նրանցից յուրաքանչյուրն էլ հայտնվել է ԱԺ-ում միմիայն իր արժանիքների շնորհիվ, դա փաստ է, սակայն մյուս կողմից՝ հենց այդ գործոնը կարծես դարձել է այն անջրպետը, որն ընկած է ԱԺ պատգամավորի պարտականությունների ու նույն այդ պատգամավորի անձնական գործերի միջև՝ խոչընդոտելով պատգամավորների՝ գոնե նվազագույն պարտականությունների կատարումը:

Այսօր ԱԺ-ում ստեղծված իրավիճակն ուղղակի զավեշտալի է, եթե այդպես կարելի է անվանել. այս պարագայում, անկախ այն գործոններից, որոնք ԱԺ-ում իրավիճակը հասցրել են զավեշտի, կարելի է փաստել միայն այն, որ այսօր արդիականը հենց ԱԺ-ն այս իրավիճակից դուրս բերելու գործառույթն է: Ահա և որտեղ է ընդգծվում և պրոյեկտվում Հովիկ Աբրահամյան ֆիգուրի առկայության նշանակությունը, և կարևոր չէ այն, որ ստեղծված իրավիճակում իր մեղքի բաժինն ունի նաև հենց ինքը ԱԺ նախագահը:

Սա, թերևս, միակ աշխատանքն է, որ մնացել է անելու Հովիկ Աբրահամյանին, ով նախագահական ընտրությունից հետո կարծես անցավ գետնատակ. Հովիկ Աբրահամյանի բացակայությունը խիստ նկատվեց հատկապես Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում վերանշանակելու ժամանակահատվածում:

Անցան սթրեսային օրերը, Հովիկ Աբրահամյանը վերադարձավ, իսկ ԱԺ-ում եղած անբարեխիղճ վիճակը կրկնապատկվել ու եռապատկվել էր՝ կանգնեցնելով ԱԺ նախագահին փաստի առաջ: Մեկ անգամ չէ, որ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով իր գործունեությանը, նշել է, որ պատրաստ է մինչև օրենքով սահմանված ժամկետի ավարտը պաշտոնավարել ԱԺ նախագահի պաշտոնում: Սակայն այն իրավիճակը, որը տիրում է ԱԺ-ում, ստիպում է մեկ անգամ ևս խոսել Հովիկ Աբրահամյանի come back-ի մասին, որը կկարգավորի ԱԺ-ում իրավիճակը, կամ էլ՝ նրա հրաժեշտի մասին:

Եթե միայն հաշվի առնենք այն հանգամանքը, որ գրեթե յուրաքանչյուր նիստին պատգամավորներից շատերը շարունակաբար սեղմում են նաև այն պատգամավորների կոճակները, ովքեր տվյալ նիստից բացակա են (ինչը, ի դեպ, նույնպես անթույլատրելի է), ապա կարող ենք փաստել, որ ԱԺ նախագահն անզոր է նմանօրինակ անթույլատրելի ու զավեշտալի գործողությունների դեմն առնելու: Այսինքն՝ ստացվում է կա՛մ ԱԺ նախագահը չի ուզում, կա՛մ ունեցած հեղինակությունն այլևս թույլ չի տալիս կանխարգելել նմանօրինակ խախտումները: Այս երկու դեպքում էլ, այդուհանդերձ, հարցի էությունը, միևնույն է, չի փոխվում: Հետաքրքրականն այն է, որ այդ դեպքերը փաստացի ապացուցվում են արված տեսագրություններով, սակայն ԱԺ նախագահն ու ԱԺ ղեկավար վարչակարգը լռում են:

Ստացվում է, որ ընդամենը մի երկու՝ բոլորին հայտնի փաստերի արձանագրման դեպքում Հովիկ Աբրահամյանը՝ որպես ԱԺ նախագահ, իր պարտականությունները չի կատարում լիարժեք, հետևաբար, նման դեպքերում, աշխարհում ընդունված պրակտիկայից ելնելով, աշխատակիցը կամ պաշտոնյան պաշտոնազրկվում կամ գոնե ժամանակավորապես հեռացվում են աշխատանքից:

Արդյունքում՝ Հովիկ Աբրահամյանը կա՛մ պետք է անի լուրջ հետևություններ և զբաղվի պատգամավորներից շատերի սանձահարմամբ, կա՛մ իր համար այլ ոլորտ փնտրի, որտեղ իր ունեցած հեղինակությամբ և իշխանությամբ կարողանա փոխել իրավիճակներ, ինչը, կարծես, ԱԺ-ում անհնար է դարձել:

Գևորգ Ավետիսյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված