Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը Ֆրանսիայում համազգային գործադուլ և բողոքի ցույցեր են 9-ամյա հայ տղան պատմել է Երուսաղեմում իր վրա հարձակման մասին ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում Վահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել Մուայթայ․ Չեմպիոններ ու մեդալակիրներ միջազգային մրցաշարում Կենսաթոշակառուները ՄՍԾ աշխատակցի միջոցով կկարողանան բանկային հաշիվ բացել և ծառայություններից օգտվել. նոր կարգավորում Մոսկվան այժմ պատրաստ չէ լուրջ բանակցությունների. Մերց 1 կգ-ից ավելի չհայտարարագրված ոսկյա իրեր են հայտնաբերվել «Սարփի» մաքսակետում Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնաս Ստամբուլում թռիչքից առաջ կալանել են իրանական Caspian Airlines-ի ինքնաթիռը. Anadolu Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի 

Քաղաքապետի պահեստային թեկնածուն Արմեն Երիցյանն է

Վերլուծական

Հայտնի է դարձել քաղաքապետի, այսպես ասած, պահեստային թեկնածուն: Այնպես, ինչպես Գագիկ Բեգլարյանը, գլխավորելով 2009թ. Երևանի ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցող ՀՀԿ ցուցակը, հաղթանակ ապահովեց կուսակցության համար, նստեց քաղաքապետ, բայց շատ շուտով հրաժեշտ տվեց պաշտոնին, և ստացվեց, որ Երևանը բաժին հասավ «չընտրված» քաղաքապետերին, որոնք ավելի երկար կառավարեցին, այդպես էլ Տարոն Մարգարյանը կգլխավորի ավագանու ընտրությունների ՀՀԿ ցուցակը՝ բոլորովին ոչ նրա համար, որ հետագա տարիներին հանգիստ վայելի հաղթանակի պտուղները:

Ինչպես ժամանակին շատերի համար անհասկանալի էր, թե ինչու է «ՀայՌուսգազարդ» ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանը հայտնվել ավագանիում, նույն կերպ շատերի համար անտրամաբանական էր, թե ինչի համար է խորհրդարանական ընտրություններով հազիվ 5 տոկոսանոց հեղինակություն ապահոված ՕԵԿ կուսակցության ավագանու ցուցակի առաջին համարը համաձայնել դառնալ նախարար-մարդը. Արմեն Երիցյանի ինչի՞ն էր պետք շարքային ավագանի դառնալը. այս առումով, թերևս, որևէ մեկը չի կարող իլյուզիաներ տածել և կարծել, թե ՕԵԿ-ը կարող է մեծամասնություն կազմել և Երիցյանին դարձնել քաղաքապետ, ինչը, հարկավ, ԱԻ նախարարից ավելի եկամտաբեր պաշտոն է: Հենց այս՝ առաջին հայացքից անտրամաբանական քայլն ավելի քան տրամաբանական է դառնում, երբ հայտնի է դառնում իրական խաղը, այն, հանուն ինչի Երիցյանը ներքաշվել է ընտրական պրոցեսի մեջ:

Եվ այսպես, Տարոն Մարգարյանի՝ օրեցօր աճող վարկանիշը սկսել է անհանգստացնել որոշ շրջանակների: Բարեհոգի թվացող երիտասարդ տղան, որ մինչ այս ընկալվում էր որպես անշառ, ենթակա մեկը, աճող վարկանշի պայմաններում շրջապատի շնորհիվ աստիճանաբար սկսում է իշխանական բևեռ դառնալու վտանգ պարունակել իր մեջ: Իսկ որ Տարոնի հաշվով լուրջ աշխատանք է գնում, լուրջ փողեր են ծախսվում, կարելի է դատել անգամ աննշան թվացող դետալներից. բավական է ներկա քաղաքապետի մասին մի փոքր քննադատություն, անգամ աննշան քննադատություն կոչվելու ռեսուրս չպարունակող հոդված, և, վե՛րջ՝ հրոսակախմբերը վրա են տալիս և տեղում իրենց գարշահոտությունը՝ հայհոյանքների, վիրավորանքների և իրենց բնորոշ այլ ձևերով: Սակայն վճարովի հրոսակախմբերով հանդերձ, Տարոն Մարգարյանին արդեն խփում են բոլոր կողմերից՝ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական: Եվ կարծել, թե ընտրություններով դա կավարտվի, այդքան էլ ճիշտ չէ:

Ընտրություններից հետո, ըստ էության, ամեն ինչ դեռ նոր է սկսվելու: Ընտրություններից հետո աստիճանաբար, քայլ առ քայլ սկսվելու է Տարոնին փչացնելու պրոցեսը, որից հետո, երբ այլևս ակներև դառնա, որ նման քաղաքապետ ունենալը պարզապես խայտառակություն է ՀՀԿ-ի համար, առաջ կգա նոր քաղաքապետի փնտրտուքի հարց: Դա, սակայն, հարց, խնդիր չի դառնա, քանի որ պահեստային քաղաքապետը նախապատրաստվել է դեռ ընտրություններից առաջ, այնպես, ինչպես Կարեն Կարապետյանը: Սերժ Սարգսյանը սովորություն ունի որևէ քայլ անելուց միանգամից մի քայլ քայլի հաջորդականություն մշակել:

ՕԵԿ-ը ՀՀԿ-ի կոալիցիոն դաշնակիցն է: Կուսակցական այս դաշնակցությունն, ըստ ամենայնի, կգործի նաև ավագանու խորհրդում, ինչն էլ հիմք կտա ՀՀԿ-ՕԵԿ դաշինքին՝ Արմեն Երիցյանին առաջադրել որպես միացյալ թեկնածու:

Իսկ որ Երիցյանն իր անցած ճանապարհով բոլորովին չի զիջում ՀՀԿ-ի՝ մինչ օրս ունեցած քաղաքապետերին և կարող է շատ հարցեր լուծել, միանշանակ է:

Երիցյան Արմենը դեռ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի պաշտոնում էր տարիներ շարունակ հարցեր լուծում. այս շրջանում էլ նրան կնքեցին «Շտիռլից» մականունով (ճիշտ է, հետագա տարիներին նրան նաև «ֆիքստուլ» սկսեցին կոչել, սակայն հիմնականը առաջինն էր): Շնորհիվ իր կապերի, ընկերության՝ «Շտիռլիցը» դարձավ հանցավոր աշխարհ-ոստիկանություն համագործակցության պահողը և հետագայում նաև Ներքին գործերի, հետո արդեն՝ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնում ավելի քան լավ օգտագործում էր իր դիրքը՝ նաև որոշ առումով հանցավոր աշխարհում «կարգուկանոն ստեղծելու» նպատակով:

Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) հենց Արմեն Երիցյանի միջոցով էր իր հանցագործ և համակարգի հետ խնդիրներ ունեցող ընկերներին հանգստացնում և հարցերը ջրում: Ժամանակին Էդուարդ Մադաթյանը (Խուճուճ Էդո) հենց Երիցյան Արմենին է պարտական իր փրկությամբ և ռեաբիլիտացիայով: Մեղադրվել ՀՀ բարձրաստիճան անձանց դեմ մահափորձեր կազմակերպելու, հեղաշրջման փորձ նախապատրաստելու մեջ (նախագահ Ռոբերտ Քոչարյան, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյան, վարչապետ Անդրանիկ Մարգարյան, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյան, կապի և տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյան, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյան. վերջիններիս մահափորձը պետք է տեղի ունենար Խոսրովի արգելոցում, իսկ նախագահինը՝ Արտաշատում՝ «Բերքի տոնին», սակայն կազմակերպիչները՝ Գագիկ Գրիգորյան, Միշա Խուդավերդյան (Կծան Միշա) ինչ-ինչ պատճառներով պրավալ են տալիս օպերացիան) և մի երկու տարի հետո արդեն հանգիստ Հայաստան վերադառնալ…

Մադաթյանին, այսպես ասած, «գարանտ կանգնում է» հենց ոստիկանապետի առաջին տեղակալը, վերադարձնում Հայաստան, համոզում, որ եթե մտնի Արթուր Բաղդասարյանի շրջապատ, ապա վերջինիս կհաջողվի փրկել նրան Ռոբերտ Քոչարյանի ձեռքից: ՕԵԿ ուժային կուրատոր (մինչև ՕԵԿ անդամ դառնալը) Արմեն Երիցյանի շնորհիվ էլ երբեմնի հանցագործ Խուճուճ Էդոն ռեաբիլիտացվում, վերջինիս հերոսությունները գրեթե մոռացության են մատնվում և մարդը դառնում է ՕԵԿ անդամ:

ՕԵԿ-ը Լավանդայի Արայիկի նման կուսակցական ձեռք բերելուն ևս պարտական է Արմեն Երիցյանին, քանի որ Արմեն Երիցյան-Արայիկ Հայրապետյան գործընկերությունն ու ընկերությունը տարիների պատմություն ունի և դեռ 6-րդ վարչության ժամանակ հենց վերջինիս միջոցով էր Երիցյանն իրականացնում իր դեղորայքային բիզնեսը:

Սրանք ընդամենը դրվագներ են: Երիցյան Արմենի անցած ուղին ավելի քան տարողունակ է և բազմաշերտ: Իսկ որ ավելի ուշագրավ է, ինչպես և լինում է նման դեպքերում, նա այն անձնավորությունն է, ով սովորաբար աչքի չի ընկնում, չի երևում, աշխատում է իր միլիոնները, սակայն հայտարարագրում քյասիբ, շարքային քաղաքացու ունեցվածք, ունի բազմաթիվ թանկարժեք ավտոմեքենաներ, ինքն էլ վարում է 100 000 դոլարանոց մեքենա, բայց ցույց է տալիս համեստ մի բան: Արմեն Երիցյանի հաշվեկշռում շատ բան կա՝ Սևանա լճի ափին՝ հեկտարների վրա կառուցված անձնական ամառանոց-լողափ, Երիցյանին է վերագրվում Քոչարի վրա կառուցված էլիտար շենքը… բայց քանի որ ուրիշի փողերը հաշվելը այդքան էլ լավ բան չէ, զերծ մնանք պետական պաշտոնյայի փողերը հաշվելուց, առավել ևս, որ Արմեն Երիցյանը ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինը, որ ՀՀ պաշտոնյայի համեստ աշխատավարձով դարձել է միլիոնատեր:

Որպես իրական պետական պաշտոնյա, բնականաբար, առաջիկա ընտրությունների համար Արտակարգ իրավիճակների նախարարը օգտագործում է նաև անձնական շահագործմանը հանձնված նախարարությունը՝ անգամ քաղաքացիների հետ հանդիպումներին շատ հաճախ մեքենաներով բերվում են հենց նախարարության աշխատողներն ու նրանց ընտանիքի անդամները: Բայց սա ևս ՀՀ-ի համար ո՛չ նորություն է, ո՛չ էլ Արմեն Երիցյանն է իր պաշտոնական դիրքը օգտագործողների մեջ առաջինը կամ վերջինը:

Իսկ թե ինչ կշահի երևանցին՝ ընտրելով Տարոն Մարգարյան, իսկ հետո ստանալով Արմեն Երիցյան, գոնե փող լվանալու պիտակի արժանացած կակաչներ էլի կտեսնեն՞ք, թե՞ դրանից էլ կզրկվենք, արդեն դժվար է ասել:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցըՖրանսիայում համազգային գործադուլ և բողոքի ցույցեր են9-ամյա հայ տղան պատմել է Երուսաղեմում իր վրա հարձակման մասին ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել Մուայթայ․ Չեմպիոններ ու մեդալակիրներ միջազգային մրցաշարումԿենսաթոշակառուները ՄՍԾ աշխատակցի միջոցով կկարողանան բանկային հաշիվ բացել և ծառայություններից օգտվել. նոր կարգավորումՄոսկվան այժմ պատրաստ չէ լուրջ բանակցությունների. Մերց 1 կգ-ից ավելի չհայտարարագրված ոսկյա իրեր են հայտնաբերվել «Սարփի» մաքսակետումԵրևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասՍտամբուլում թռիչքից առաջ կալանել են իրանական Caspian Airlines-ի ինքնաթիռը. Anadolu Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԷներգաբլոկի շահագործումը` կիզակետում․ Միջուկային կարգը փլուզվում է. Փհենյանը՝ ԱՄՆ-ին (տեսանյութ) Մեր երկար ձեռքը ձեզ կհասնի՝ որտեղ ցանկանաք․ Նեթանյահուն հայտարարել է Իսրայելի վրա պատրաստվող հարձակման մասինՀայաստանը դարձնում են «երկրորդ Ուկրաինա», իսկ Եկեղեցին այս փորձությունն էլ կհաղթի․ Հարությունյան (տեսանյութ)Փոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՍարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնիցԻսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է արտասահմանում ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին Ռուսաստանը 250 կիլոգրամանոց ավիառումբով թիրախային հարված է հասցրել Սումիի դպրոցինՍոնա Ղազարյանը ԵԽԽՎ-ում խոսել է Հայաստանի ընտրություններին արտաքին միջամտությունից Պապոյանն այցելել է Պռոշյանի կոնյակի գործարանի մթերման կետ«NASA»-ն հայտնել է՝ երբ «Starliner»-ը կրկին անձնակազմով կթռչի տիեզերքԵՄ-ում ավտոմոբիլային վառելիքը մեկ տարում թանկացել է 23,8 տոկոսովՊատրաստ եմ բանտ գնալ.ոչ մի դեպքում մանդատս չեմ դնի. Ղազարյան (տեսանյութ) Գլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըՆախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժություն էՎուչիչը նախընտրական տեսանյութում մատուցող է դարձել ու «մերժել» ՆԱՏՕ-ին«Ես բոլոր վաստակած գումարներս չեմ ծախսում». Վիկտորյա Բոնյա Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբԿալասն ու ալ-Շեյբանին քննարկել են Եվրամիություն-Սիրիա հարաբերությունները Դու գնացել ես, բայց երգդ չի լռում. Հայկոյի մայրիկը հուզիչ գրառում է արել որդու կյանքից հեռանալու 5-րդ տարելիցին Իրանական ռիալը ռեկորդային անկում է գրանցել. մեկ դոլարը՝ ավելի քան 2,5 միլիոն ռիալՌուսաստանի փլուզում` ԽՍՀՄ-ի սցենարով. ԿՀՎ-ի տնօրեն զգուշացումը` Պուտինին Քաղցկեղի նոր դեպքերի շուրջ 12 տոկոսը կապված է վարակների հետ. հետազոտությունԱՀԿ-ն վեց տարվա ընթացքում հաստատել է ժանտախտի դեպքեր վեց երկրներումԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿ Սիրիան կոչ է անում Եվրամիությանը վերացնել Դամասկոսի դեմ պատժամիջոցներըԻ՞նչ են մտածում քաղաքացիները Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասին (տեսանյութ)Իրանը ապահովել է Թուրքիայում կալանված Caspian Airlines-ի ինքնաթիռի ազատ արձակումԳիտնականները մկների վրա փորձարկել են վարակված վերքերի ապաքինումն արագացնող մեթոդ«Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի և այլոց իրավունքների առնչությամբ բարձրացված մի շարք խնդիրներ ստացել են լուծում»․ ՄԻՊ Մանասյան Հարցված գերմանացիների գրեթե 90%-ը դժգոհ է Merz-ի աշխատանքիցՊեսկովի կոշտ ուղերձը Կիևին, Սեուլի պահանջն ու Պուտինի ազդանշանը ԱրևմուտքինՌուսաստան–Բելառուս սահմանին անցակետ է ժամանակավորապես փակվելՏուսկի հրատապ հայտարարությունը․ ՌԴ-ի հարվածները մոտենում են Լեհաստանին․ ծանր շաբաթներ են սպասվում 2025 թվականին խոլերայից մահացության համաշխարհային թիվը կաճի 30 տոկոսով#ՈՒՂԻՂ․ Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով 3 մարդ է մահացելՄադրիդի իշխանությունները պահանջել են հեռացնել ցուցարարներին պատկանող վրանային ճամբարըՆեթանյահուն զգուշացրել է Իսրայելի վրա մոտալուտ հարձակման նշանների մասին
Ամենադիտված