Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Ի՞նչ է մտածում ՀՀ նախագահը

Վերլուծական

Արդեն տևական ժամանակ արտագաղթի վերաբերյալ խոսակցությունների շեշտադրումը կտրուկ փոխվել է: Շատերը ոչ թե ուղղակի ահազանգում են, թե՝ տեսե՛ք, մարդիկ հեռանում են, մի բան արեք՝ չգնան, այլ կարծես ամեն ինչ արվում է մարդկանց գիտակացության մեջ այն միտքն ամրապնդելու համար, թե՝ «սաղ գնացին, չե՞ս տեսնում՝ ինչ ա կատարվում, խի՞ ես մնացել, մենակ դու ես մնացել, հել դու էլ գնա, էսի երկիր չի, ստեղ ոչ մի բանի հույս չկա, գնա՝ քանի…»:

Մեկ, երկու, երեք… հետևողական և չդադարող քարոզչությունը չի կարող արդյունք չտալ: Հետևանքը՝ արտագաղթում են մարդիկ, որոնք կարող էին և չգնալ, որևէ գործ սկսել ցանկացողը նախընտրում է ռիսկի չդիմել…

Իսկ որ ավելի վատ է՝ պետության հիմքերը թուլացնող այս արշավը կարծես ոչ մի հակաքայլի չի էլ հանդիպում: Երկրի ղեկավարությունը գլուխը կախ իր երկիրն է շարունակում ղեկավարել՝ լավ, թե վատ, դա այլ հարց է, մեծ ու փոքր պաշտոնյաներն իրենց տեղում են աշխատում, անմիջականորեն իրենց առնչվող հարցերով են միայն զբաղվում, իսկ ահա այն, որ կարելի է ինչ-որ կերպ արտագաղթի «գովազդի» դեմն առնել՝ երբեմն նաև Հայաստանը գովազդելով, ժողովրդին հույս տալով, ժողովրդին թևաթափ չանելով, ժողովրդի հետ գոնե մեկ-մեկ անկեղծանալով, խոստովանելով, որ, այո՛, երկրում բազմաթիվ խնդիրներ կան, բայց սա՛ է մեր երկիրը, ուրիշ երկրներում էլ ուրիշ խնդիրներ կան, չարժե մտածել թողնել-գնալու մասին, հարկավոր է մնալ, դիմանալ, աշխատել, չկա՞ աշխատանք, աշխատում ենք՝ կլինի անպայման, հույսներդ մի՛ կորցրեք…

90-ականների դեռ սկզբին ԱԺՄ-ն, որ այն ժամանակների իշխանության հիմնական օպոնենտն էր, հայտարարում էր, որ եթե այս իշխանությունները մի օր ավելի մնան իշխանության, երկիրը կկործանվի: ՀՀՇ-ն մի քանի տարի ավելի մնաց իշխանության, բայց երկիրն այդպես էլ չկործանվեց, թեև այն ժամանակվա արտագաղթի տեմպերի հետ այսօրվանը համեմատության եզր չունի՝ հատկապես եթե հաշվի ենք առնում այն, որ այն ժամանակ Հայաստանից հեռացավ առաջին հերթին ժողովրդի ինտելեկտուալ հատվածը:

ԱԺՄ-ի քննադատության գլխավոր թիրախներից մեկը՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում հերթական «աշխարհը փուլ է գալիս, ինչի՞ եք մնացել, փախեք-փրկվեք» բովանդակությամբ հոգեցունց պատմությունն էր շարադրել:

«Ու տեսա մեր օրերում ցնցող մի տեսարան. հարյուրավոր ու հազարավոր հայեր ոտքով լքում են Հայաստանը… Տղամարդ, կին, մեր, մանուկ՝ ոտքով, իրերով (քառակուսի բրեզենտի նյութից սարքած բոխչաներով, ուր քնելու տեղաշորն է) լքում են Հայաստանը։ Այս գաղթականների բանակը հիշեցնում է 1941-ը, 1915-ը և այլն: Տարբերությունն այն է, որ մարդիկ ուրախ էին։ Ինձ մի ահավոր թիվ ասացին՝ ապրիլի 21-ին իբր թե Բագրատաշենի անցակետով 6000 մարդ է անցել։

Հայ սահմանապահներն ասում են, որ օրը 1000 մարդը հազվադեպ թիվ է։ Աչաջուրցի մի քանի երիտասարդներ մոտեցան։ Ուրախ էին տղաները, խրոխտ ու վճռական։ Արտագաղթում էին։ Ասացին, որ օր է եղել, որ իրենց գյուղից 120 մարդ է հեռացել»:

Մի բան է, երբ նման մտքեր արտահայտում է շարքային քաղաքացին, մեկ այլ բան՝ պետության կայացման գործում որոշակի ներդրում ունեցած մեկը: Բագրատյանի հոգեցունց պատմության հենց հաջորդ օրը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն Ազգային ժողովում հայտարարեց, թե Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո արտագաղթը նոր թափ է ստացել, և որ վերջին օրերին երկիրը օրական 300-400 մարդ է լքում:

2007թ.-ից ի վեր, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ ակտիվ քաղաքականություն, մեկը մյուսի հետևից հայտարարություններ էին արվում, թե ավազակապետական ռեժիմը կործանում է երկիրը, բայց անցավ 5-6 տարի, իսկ երկիրն իր «տեղում է»: Այլ հարց է, որ երկրի պատասխանատուները որևէ տեսանելի, շոշափելի քայլ, կարծես թե, չեն էլ ձեռնարկում՝ արտագաղթի պատճառների դեմ պայքարելու համար: Հատկապես ա՛յն պատճառների, որոնք ՀՀ այսօրվա քաղաքացուն են դրդում մոռանալ «ախր ես ինչպես վեր կենամ գնամ»-ը:

Եթե 90-ականներին մարդիկ արտագաղթեցին ցրտի ու սովի, պատերազմի և մյուս դժվարություններին չդիմանալու պատճառով և մեղադրում էին այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, 2000-ից հետո՝ քանի որ աշխատանք չկար, և մեղադրում էին Ռոբերտ Քոչարյանին, ապա այսօր գնում են այն մարդիկ, որոնք դիմացան նախկին բոլոր դժվարություններին, բայց այսօր գնում են՝ նույնիսկ առանց Սերժ Սարգսյանին մեղադրելու՝ հասկանալով, որ այս երկրում այլևս որևէ դրական բանի սպասելն անիմաստ է, որ առաջընթացի, փոփոխության հույս այստեղ չկա՝ անկախ նրանից, թե ով է նստած թիվ մեկ աթոռին, և ուրեմն, քանի որ միևնույն է՝ ոչինչ չի փոխվի, միակ փրկությունն ուրիշի երկրում ուրիշի երջանկությունից «փայ փախցնելն է»: Իսկ թե այս ամենի մասին ինչ է մտածում ՀՀ նախագահը…

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված