Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Արտագաղթում են «հայրենիքի՞ց», թե՞ «էս երկրից»

Վերլուծական

Հենց ոտքդ հանրապետությունից դուրս ես դնում ու հանդիպում հայի, լսում ես հետաքրքիր երանգավորմամբ մի հարց՝ «ոնց ե՞ք դիմանում Հայաստանում»: Սկզբում զարմանում ես, իսկ հետո արդեն տեղեկանում, որ Հայաստանում մի հատ յոթգլխանի հրեշ կա՝ «Հարկային» անունով, մի հատն էլ՝ անունը՝ «Մաքսային», մի յոթգլխանի հրեշի անունն էլ «Սաշիկ» է: Ու որ էս յոթգլխանի հրեշները Հայաստանի ժողովրդին օր ու արև չեն տալիս, որ Հայաստանում բացի «իրենցից» ոչ մեկ չի կարող գործ անել, Հայաստան գալու ու գործ դնելու մասին չարժե անգամ մտածել, քանի որ հենց հաջորդ րոպեին յոթգլխանի հրեշներ «Հարկայինը», «Մաքսայինն» ու «Սաշիկը» կչոքեն էդ «անխելքի» բկին ու վերջը կտան:

Այս ամենն, իհարկե, զվարճալի կթվար, եթե դրանում հումորի նշույլ անգամ լիներ: Այս անհեթեթությունը դարձել է Հայաստանի վերաբերյալ գրեթե աքսիոմատիկ «ճշմարտություն», որ, ըստ երևույթին, ծնունդ առնելով որոշակի դժվարությունների հանդիպած և Հայաստանը լքած մարդկանց պատմություններից, սնվելով համանման ճակատագրի արժանացածների կյանքի դրվագներից, աստիճանաբար վերածվել է կատարյալ սպառնալիքի՝ իշխելով ոչ միայն դրսում, այլև ներսում գտնվողներից շատ-շատերի գիտակցության վրա:

Օրինակ, ՀՀ Մարտունու շրջանում տարածված և արմատավորված է մի տեսակետ, թե Ձորագյուղ համայնքի մոտ բացված «ԲիԲիՋի» բժշկական կենտրոնը բացվեց և շատ արագ փակվեց, որովհետև «Սաշիկը էկավ, ասեց՝ պտի ինձ 60 տոկոս փայ տաք, բացող սփյուռքահայն էլ ասեց՝ դուք էլ, ձեր փայն էլ, փակեց-գնաց»: Գյուղացիներն այս պատմությունը հաղորդում են իրար, հետո իրենց բարեկամ-ընկերներին, նրանք էլ՝ իրենց բարեկամ-ընկերներին: Իսկ թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել, արդյո՞ք ճիշտ է, որ ցանկացած մեկը՝ թեկուզ մեծահարուստ սփյուռքահայ, կարող է գալ, գյուղ «տեղում» բժշկական անուն կրող հիմնարկ բացել, արդյո՞ք նման հիմնարկում չպիտի պետական վերահսկողություն լինի (ո՞վ կարող է երաշխավորել, թե այնտեղ անօրինական գործունեությամբ չեն զբաղվի՝ ասենք, ներքին օրգանների վաճառք, թմրաբիզնես), գուցե «սաշիկ» կոչվածը հենց պետական վերահսկողությու՞նն է, որը շատ դեպքերում ազգային անվտանգության հարցեր է լուծում…

Սրանք արդեն հարցեր են, որ որևէ մեկին ո՛չ հետաքրքրում են, ո՛չ էլ կարծես թե պետք են: Հետևանքը՝ ավելի է ամրապնդվում տեսակետը, թե՝ «է՛ս երկիրը երկիր չի», «է՛ս երկիրը երկիր չի դառնա», «հարկավոր է օր առաջ է՛ս երկրից հեռանալ»: Իսկ թե ե՞րբ, ինչպե՞ս, ինչու՞ «հայրենիքը» դարձավ «է՛ս երկիր», ո՞վ է իրավունք տվել որևէ մեկին «հայրենիքը» «է՛ս երկիր» անվանել ու հայրենիքի մասին ինչ ասես վայրահաչել, դա ևս կարծես որևէ մեկին չի հետաքրքրում: Իսկ որ նման վայրահաչության հետևանքներն արդեն ավելի քան լուրջ են և ավելի քան զգալի ու նկատելի…

Օտարության ճամփան բռնում են հենց այն պահից, երբ «հայրենիքը» վերածվում է «էս երկրի»: Նախկին՝ «ինչից է սկսվում հայրենիքը» («с чего начинается родина») հասկացությունները մեկընդմիշտ մոռացվում են՝ փոխարինվելով «որտեղ հաց՝ էնտեղ կաց»-ով: Այդպես՝ փոր կշտացնող խոպանչիների առաջին իսկ կանչով «հայրենիք» հասկացությունը մի կողմ թողած և փոր լցնելու գերխնդրով կյանքին մոտեցող նրանց ծանոթ-բարեկամներն առաջին իսկ պատեհ առիթի դեպքում կապում են ունեցած-չունեցածն ու հեռանում՝ այն դեպքում, երբ փորը լցվում էր նաև այստեղ:

Մենք արդեն խոսել ենք արտագաղթի ներկա տեմպերի՝ որոշակի տոնայնությամբ ներկայացման վտանգավորության մասին («Ինչ է մտածում ՀՀ նախագահը»): Հաշվի առնելով, որ թեման ավելի քան լուրջ է և մատների արանքով նայելու շարունակականության դեպքում կարող է իսկապես անդառնալի հետևանքներ ունենալ, որոշեցինք այն զարգացնել և երկրում տիրող վիճակի, արտագաղթի տեմպերի մասին տեղեկություններ ստանալ նաև պատգամավորներից՝ հատկապես հետարքրիր էր մեծամասնական ընտրակարգով խորհրդարան եկածների կարծիքը՝ հասկանալու համար, թե արդյո՞ք վիճակն իսկապես այդ աստիճան անհուսալի է և իսկապե՞ս մարդիկ նախորդ հրապարակման մեջ հիշատակված օրինակների նման (Հրանտ Բագրատյանի, Արամ Մանուկյանի…) հարյուրներով ու հազարներով արտագաղթում են: Ճշմարտության համար, իհարկե, արժե ասել, որ, մեր խորհրդարանում տեղ են գտել նաև այնպիսի ազգընտիրներ, որոնց միայն ներկայությունն օրենսդիր մարմնում կարող է ստիպել գիտակից մարդուն երես դարձնել պետությունից, և շատ դեպքերում հենց նման «ընտրյալներն» են, որ իրենց լկտի վարքուբարքով ստիպում են շարքային քաղաքացուն ու գյուղացուն հիասթափվել ամեն ինչից ու հասկանալ, որ իրենք, միևնույն է, ոչ մի բանի չեն հասնի «էս երկրում»: Ինչևէ, ներկայացնում ենք մի քանի պատգամավորների ներկայացրած պատասխաններն առանց մեկնաբանության:

Սամվել Ալեքսանյան (թիվ 7 ընտրատարածք)

- Ցավդ տանեմ, ես արդեն աստղ եմ դառել: Ես առաջ սկի չէի խոսում, էսօր սաղ օրը ինձ եք ցույց տալի, արի էսօր չխոսամ…

Մհեր Սեդրակյան (թիվ 13 ընտրատարածք)

- Էդ խոսակցությունները լինում ա ընդհանրապես ընտրությունների շեմին: Էժան ավտարիտետ են հավաքում: Բոլոր տեղերից էլ, բոլոր երկրներից էլ գնում են այստեղ, այնտեղ և ամենուր, ինչ ա՞ էղել: Բայց էս ընտրության նախաշեմին շատ են շահարկում՝ արտագաղթ, սա, նա, ուզում են իշխանություններին ժողովրդի աչքից քցեն: Ընդամենը սա է: Հեսա ընտրությունը վերջացավ էլ արտագաղթի մասին չեն խոսալու «Բագրատյանները»: Խի էն ժամանակ քիչ ե՞ն գնացել: Էն ժամանակվա գնացած մարդիկ բոլորը «միլիաներ» տղերք են: Որ էսօր դրսերը կան փող ունեցող տղերք չէ՞՝ էդ սաղ իրանց օրոք գնացին, դրսերը կպցրին, էլի, լավ գործեր, լավ փողեր, բան, էսօր սաղ էդ 90-ականների մարդիկ են փողատերերը: Հա, ի՞նչ ա էղել, մարդը գնում ա, դուրսը փող աշխատի, ստեղ մենք էդ վիճակում չենք, չենք կարա աշխատավարձը սարքենք երկու-երեք հարյուր հազար: Մենք մեզ չխաբենք է՛լի: Էրեկ մեկը ասում ա՝ Տարոնն աշխատատեղեր կբացի, ասում եմ՝ ի՞նչ աշխատատեղեր բացի՝ Տարոնը էնքանով կարա, որ թույլ տա կրպակներ բացեն, թե չէ Տարոնը հո բան չի՝ հանրապետության նախագահ չի՞՝ զավոդներ, եսիմ ինչեր աշխատացնի, ըտենց չի կարա լինի. ինչքան բուդկա սարքեցին, էդքան ընտանիք սովամահ չի լինի:

Արկադի Համբարձումյան (թիվ 29 ընտրատարածք)

- Դե, ինչքան ասում են՝ էնքան ջուր են լցնում ջրաղացին:

- Ձեր ընտրատարածքում էլ է՞ վիճակն այդքան վատ:

- Իհարկե ո՛չ:

- Իսկ Ձեր շրջապատից չե՞ք զգում, որ համատարած արտագաղթում են:

- Ո՛չ, ես դա չեմ զգում:

- Իսկ որպես պատգամավոր ինչ-որ բան անու՞մ եք, որ դրա դեմն առնեք:

- Այսինքն՝ ի՞նչ պետք ա անեմ:

- Չգիտեմ, Դուք՝ Ձեր տեղում՝ Ձեր բիզնեսով, աշխատատեղեր ստեղծելով, մարդկանց դուխ տալով:

- Ես բիզնեսով չեմ զբաղվում:

- Լա՛վ, բիզնեսմեն չեք, բայց որպես պատգամավոր՝ այն էլ մեծամասնական, ինչ-որ բան անու՞մ եք գոնե Ձեր տարածքում արտագաղթի դեմն առնելու համար:

- Ես չեմ տեսնում էդ արտագաղթը:

Կարեն Սարիբեկյան (թիվ 31 ընտրատարածք)

- Դուք ինքներդ նայեք, տեսեք՝ կա, թե չկա: Էդ ձեր ասած հյուսիսն իմը չի, իմ տարածքն ուրիշ ա:

- Ես նայում եմ, բայց հիմա հետաքրքիր է Ձեր տեսակետն այդ երևույթի վերաբերյալ: Ձեր ընտրատարածքն էլ էլի երկրի հյուսիսում է: Նման երևույթ չկա՞ Ձեզ մոտ:

- Ես նման երևույթ չգիտեմ: Չգիտեմ, ընդհանրապես չգիտեմ:

- Ձեր տարածքից արտագաղթ չկա՞, այնտեղ չկա՞ն արտագաղթողներ, Ձեր տարածքից տեղյակ չե՞ք:

- Տեղյակ եմ:

- Բա ինչի՞ չեք ներկայացնում:

- Այ քեզի բա՜ն…

Աշոտ Աղաբաբյան (թիվ 33 ընտրատարածք)

- Ըտենց երկիր չկա, որ արտագաղթ չունենա և, բնականաբար, աշխարհով մեկ՝ նույն Ամերիկայում տեղաշարժերը շատ են, որովհետև աշխատանքի խնդիր կա, աշխատանք գտնելու խնդիր կա: Ուղղակի որ մենք՝ հայերս, շատ կոմպակտ ազգային պետություն ենք, մեր մոտ դա երևում է: Իսկ ամբողջ աշխարհում էդ ամբողջ շարժը կա, ըտենց չի որ մենակ մենք ենք: Եվ բնական արտագաղթ կլինի էն ժամանակ, որ մարդը աշխատանք ա փնտրում, բայց որ իրանք են գույները սևացնում, որ միջավայր չկա, գնում են և այլն, դա իմ կարծիքով լրիվ ճոխացված է:

Շուշան Պետրոսյան (ՀՀԿ համամասնական)

- Ես հարգում եմ յուրաքանչյուր հայի, պարոն Բագրատյանին, դա իր կարծիքն է, բայց երբ որ իր կարծիքը դառնում է սևեռուն գաղափար, որով ինքը, ասենք, երբեք չի նկատի, չի բարձրաձայնի լավ արված բանը: Եթե էս տարիների ընթացքում ոչ մի լավ արված բան չլիներ, երկիրը չէր լինի հիմա: Ուրեմն եղել է: Մի քիչ լավատես է պետք լինել ուղղակի: Գիտե՞ք, կարող է ինքը փաստացի ճիշտ բան է ասել, բայց էդ մարդիկ միշտ գնում են, առևտուր են անում, գալիս են:

- Բայց օրը վեց հազա՞ր…

- Դե, դա չափազանցություն է: Ինքը էմոցիոնալ մարդ է: Ամեն դեպքում, ես վստահ եմ, որ ինքն էլ է սրտացավ ձևով ասում այդ ամենը:

- Իսկ ժամանակը չէ՞ պետական մակարդակով ինչ-որ բան անել, քայլեր անել, ժողովրդին հույս տալ…

- Դե իհարկե ժամանակն է: Իսկ ժամանակը չէ՞ քայլեր անողներին օգնել: Եթե էդ քայլերը անընդհատ քարկոծել նեգատիվով, նշանակում է արգելակել այդ ընթացքը: Ուղղակի ժամանակն է ամեն ինչը դնել մի կողմ, խղճով կցվել աշխատանքին և կառուցել երկիրը:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված