Կենսաթոշակառուները ՄՍԾ աշխատակցի միջոցով կկարողանան բանկային հաշիվ բացել և ծառայություններից օգտվել. նոր կարգավորում Մոսկվան այժմ պատրաստ չէ լուրջ բանակցությունների. Մերց 1 կգ-ից ավելի չհայտարարագրված ոսկյա իրեր են հայտնաբերվել «Սարփի» մաքսակետում Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնաս Ստամբուլում թռիչքից առաջ կալանել են իրանական Caspian Airlines-ի ինքնաթիռը. Anadolu Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի Էներգաբլոկի շահագործումը` կիզակետում․ Միջուկային կարգը փլուզվում է. Փհենյանը՝ ԱՄՆ-ին (տեսանյութ) Մեր երկար ձեռքը ձեզ կհասնի՝ որտեղ ցանկանաք․ Նեթանյահուն հայտարարել է Իսրայելի վրա պատրաստվող հարձակման մասին Հայաստանը դարձնում են «երկրորդ Ուկրաինա», իսկ Եկեղեցին այս փորձությունն էլ կհաղթի․ Հարությունյան (տեսանյութ) Փոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածք Սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառը Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից 

Սարգսյան և Քոչարյան նյուանս

Վերլուծական

Այն, որ Սերժ Սարգսյանը փոխել է Հայաստանում իշխանության՝ ֆունդամենտալ համարվող լծակներն ու հենարանները, պարզ է. անցնելով Ռոբերտ Քոչարյանի կողմից հիմնադրված քրեաօլիգարխիկ փիլիսոփայության վրա կառուցված իշխանական ռեժիմից բոլորովին նոր՝ տարածաշրջանում արդեն վաղուց օգտագործվող ռեժիմի, որի առանցքը ուժային կառույցներն են: Սա, իհարկե, ենթադրում է նախկին հիմքերի հիմնահատակ խարխլում, որը կարող է լինել և՛ փոխհամաձայնության արդյունքում հիմնադրի հետ, և՛ անհամաձայնության արդյունքում, սակայն ամեն դեպքում սա ժամանակի պահանջն է, որը թելադրում է իր օրենքները:

Իսկ Սերժ Սարգսյանը փորձում է քայլել ժամանակին համընթաց՝ ենթարկվելով հենց այդ օրենքներին, որի մասին են վկայում այն փոփոխությունները ուժային կառույցներում, որոնք օր օրի ցնցում են մամուլը ոստիկանական համակարգում, դատական համակարգում, իսկ դրանից առաջ՝ ռազմական համակարգում՝ այսպիսով ստեղծելով թիմային մրցակցության գաղափարը, որն այլևս հիմնված չէ որևէ անհատի վրա այս համակարգերից յուրաքանչյուրում, և, իհարկե, դա Սերժ Սարգսյանի անձնական հաջողությունը կարելի է համարել և առավելությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, ով ժամանակին նմանատիպ մեխանիզմով ուզում էր երկրի ղեկը թողնել Վարդան Օսկանյանին: Եվ այս պարագայում արդեն ղեկավարելու խնդիրը դառնում է ընդամենը փոփոխության երաշխավոր, իսկ այդ դեպքում այն բոլոր անհատները, ովքեր ղեկավարի դերակատարում են, դառնում են գործիքային տրամաբանությամբ առաջնորդվող խամաճիկներ:

Եվ այսպես, այն որ Սերժ Սարգսյանից զատ՝ բոլորը քննադատում էին կառավարության, ու մասնավորապես՝ Տիգրան Սարգսյանի աշխատանքը, փաստ է, իսկ վերանշանակումից հետո, իհարկե, սպասում, որևէ փոփոխության անգամ չի կարող լինել, այսինքն՝ այս պարագայում Սերժ Սարգսյանն առաջնորդվում է ոչ թե ազգային բարօրությամբ, այլ ընդամենը վերը ասվածով՝ գործիքային տրամաբանությամբ՝ ղեկավարների միջոցով կառավարման եղանակները դարձնելով ավելի դյուրին:

Իսկ այս ծրագրի կուլմինացիան վերջերս կայացած Երևանի ավագանու ընտրությունները կարելի է համարել՝ հաշվի առնելով Տարոն Մարգարյանին այդ պաշտոնում վերանշանակելու փաստը: Սրանք հերթական անգամ վերահաստատեցին Սերժ Սարգսյանի ծրագրային փոփոխությունները, որոնք ուղղված են Հայաստանում միապետությանը հավասարազոր կառավարման համակարգ ստեղծելուն:

Իհարկե, այդ պրոցեսը պահանջում էր նախապատրաստական բավականին երկար փուլ, որը բարեհաջող դասավորվեց Սերժ Սարգսյանի համար, որից հետո միայն առաջնային դարձավ այն հիմնասյուների ավերումը, որոնք ծառայել էին իշխանություններին մի ամբողջ տաս և ավելի տարի: Այն պահանջում էր ժողովրդավարության պահպանման բարձր ֆոն, որը կշղարշեր համակարգային փոփոխությունը՝ թողնելով հանդիսատեսին, այսինքն՝ հասարակությանն ու ժողովրդին, խաբված դիտորդի դերում, ում ամեն անգամ գովազդների միջոցով թույլ չեն տալիս տեսնել ֆիլմի այն բեկումնային կտորները, որոնք ամենակարևորն են: Ուստի և հենց սա է այն նյուանսը, որը տարբերում է ներկային նախորդից:

Այսպիսով՝ ստացվում է, որ գոնե առաջիկա 5 տարիների համար Սերժ Սարգսյանն իր համար ապահովել է միապետի պաշտոնը, իսկ այն բոլոր տարածաշրջանային միապետերը, ովքեր կփորձեն այլևս հանդես գալ ամբողջի գրավման միտումներով, այլևս չեն ունենա այն կարողությունները, որոնք թույլ կտային երևույթը: Միակ խնդիրը վերարտադրվելու միջոցն է մինչև հաջորդ նախագահական ընտրություններ, սակայն որն այսօրվա իրականությունում դժվար լուծելի, ժամանակատար, սակայն վերջիվերջո լուծվող խնդիր է:

Գևորգ Ավետիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կենսաթոշակառուները ՄՍԾ աշխատակցի միջոցով կկարողանան բանկային հաշիվ բացել և ծառայություններից օգտվել. նոր կարգավորումՄոսկվան այժմ պատրաստ չէ լուրջ բանակցությունների. Մերց 1 կգ-ից ավելի չհայտարարագրված ոսկյա իրեր են հայտնաբերվել «Սարփի» մաքսակետումԵրևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասՍտամբուլում թռիչքից առաջ կալանել են իրանական Caspian Airlines-ի ինքնաթիռը. Anadolu Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԷներգաբլոկի շահագործումը` կիզակետում․ Միջուկային կարգը փլուզվում է. Փհենյանը՝ ԱՄՆ-ին (տեսանյութ) Մեր երկար ձեռքը ձեզ կհասնի՝ որտեղ ցանկանաք․ Նեթանյահուն հայտարարել է Իսրայելի վրա պատրաստվող հարձակման մասինՀայաստանը դարձնում են «երկրորդ Ուկրաինա», իսկ Եկեղեցին այս փորձությունն էլ կհաղթի․ Հարությունյան (տեսանյութ)Փոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՍարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնիցԻսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է արտասահմանում ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին Ռուսաստանը 250 կիլոգրամանոց ավիառումբով թիրախային հարված է հասցրել Սումիի դպրոցինՍոնա Ղազարյանը ԵԽԽՎ-ում խոսել է Հայաստանի ընտրություններին արտաքին միջամտությունից Պապոյանն այցելել է Պռոշյանի կոնյակի գործարանի մթերման կետ«NASA»-ն հայտնել է՝ երբ «Starliner»-ը կրկին անձնակազմով կթռչի տիեզերքԵՄ-ում ավտոմոբիլային վառելիքը մեկ տարում թանկացել է 23,8 տոկոսովՊատրաստ եմ բանտ գնալ.ոչ մի դեպքում մանդատս չեմ դնի. Ղազարյան (տեսանյութ) Գլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըՆախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժություն էՎուչիչը նախընտրական տեսանյութում մատուցող է դարձել ու «մերժել» ՆԱՏՕ-ին«Ես բոլոր վաստակած գումարներս չեմ ծախսում». Վիկտորյա Բոնյա Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբԿալասն ու ալ-Շեյբանին քննարկել են Եվրամիություն-Սիրիա հարաբերությունները Դու գնացել ես, բայց երգդ չի լռում. Հայկոյի մայրիկը հուզիչ գրառում է արել որդու կյանքից հեռանալու 5-րդ տարելիցին Իրանական ռիալը ռեկորդային անկում է գրանցել. մեկ դոլարը՝ ավելի քան 2,5 միլիոն ռիալՌուսաստանի փլուզում` ԽՍՀՄ-ի սցենարով. ԿՀՎ-ի տնօրեն զգուշացումը` Պուտինին Քաղցկեղի նոր դեպքերի շուրջ 12 տոկոսը կապված է վարակների հետ. հետազոտությունԱՀԿ-ն վեց տարվա ընթացքում հաստատել է ժանտախտի դեպքեր վեց երկրներումԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿ Սիրիան կոչ է անում Եվրամիությանը վերացնել Դամասկոսի դեմ պատժամիջոցներըԻ՞նչ են մտածում քաղաքացիները Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասին (տեսանյութ)Իրանը ապահովել է Թուրքիայում կալանված Caspian Airlines-ի ինքնաթիռի ազատ արձակումԳիտնականները մկների վրա փորձարկել են վարակված վերքերի ապաքինումն արագացնող մեթոդ«Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի և այլոց իրավունքների առնչությամբ բարձրացված մի շարք խնդիրներ ստացել են լուծում»․ ՄԻՊ Մանասյան Հարցված գերմանացիների գրեթե 90%-ը դժգոհ է Merz-ի աշխատանքիցՊեսկովի կոշտ ուղերձը Կիևին, Սեուլի պահանջն ու Պուտինի ազդանշանը ԱրևմուտքինՌուսաստան–Բելառուս սահմանին անցակետ է ժամանակավորապես փակվելՏուսկի հրատապ հայտարարությունը․ ՌԴ-ի հարվածները մոտենում են Լեհաստանին․ ծանր շաբաթներ են սպասվում 2025 թվականին խոլերայից մահացության համաշխարհային թիվը կաճի 30 տոկոսով#ՈՒՂԻՂ․ Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով 3 մարդ է մահացելՄադրիդի իշխանությունները պահանջել են հեռացնել ցուցարարներին պատկանող վրանային ճամբարըՆեթանյահուն զգուշացրել է Իսրայելի վրա մոտալուտ հարձակման նշանների մասինՍարսափելի կադրեր Կիևից, 40 կմ՝ մեքենայի տանիքին ու հսկա սողանք ՆեպալումՌումինիան հայտարարել է մինչև 2035 թվականը եվրոգոտի մտնելու իր ծրագրերի մասինMcDonald's-ը գին որոշելիս օգտագործում է AIThe Atlantic. Թրամփը կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմացնելու ծրագրինՆոր մանրամասներ վերամբարձ կռունկի ընկնելու պատճառով մահացածների մասինԹաթա Սիմոնյանի թիմը պարզաբանել է 20 միլիոն դրամի պատմությունը․ «Խոսքը անձնական հոնորարի մասին չէ»
Ամենադիտված