Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն Ավելի կրեատիվ ու իմաստալից դեռ չէի հանդիպել, բասկաթոռով փոսն են ծածկել․ Արմենակ Դանիելյան Գազ չի լինի Պարեկները հայտնաբերել են գետն ընկած երեխային. արձանագրվել է երեխայի մահը․ ՆԳՆ Անչելոտի, Կլոպ, Ալոնսո․․․ Անգլիական ակումբը նոր մարզիչ է ընտրում Արցախահայության դեմ բացահայտ ատելություն տարածող հայտնի այլասերված պոռնոդերասան «ռոմաշկայի» դեմ քրեական գործ է հարուցվել. Գագիկ Համբարյան Վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Էստոնիա Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Իրանի նախագահը վաղը կմեկնի Ադրբեջան Կանանց ՉԼ. Բարսելոնան ջախջախեց Չելսիին և դուրս եկավ եզրափակիչ Ողբերգական դեպք՝ Օշականում. Քասախ գետից փրկարարները դուրս են բերել 4-ամյա տղայի մարմինը «Շիրակ»-ն ու «Ուրարտու»-ն չպարզեցին հաղթողին 

«Վերջին 3 տարիներին ցեղասպանության ճանաչումը մտել է փակուղի. իշխանություններն իրականացնում են դավադիր ծրագիր»

Հասարակություն

ԼՈՒՐԵՐ․com-ը շարունակում է հարցազրույցների շարքը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակության օրվան ընդառաջ: Զրուցել ենք Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի ղեկավար, ՀՅԴ Ռուսաստանի Պատասխանատու մարմնի անդամ Ներսես Ներսեսյանի հետ:

Պարո՛ն Ներսեսյան, ի՞նչ եք պատրաստվում անել ապրիլի 24-ին. ակցիաներ, հավաքներ լինելո՞ւ են։ 

-Հաշվի առնելով ակցիայի անհնարինությունը Ռուսաստանում՝ հնարավորինս խուսափել ենք դրանցից: 23-ին կունենանք մոմավառություն, պսակադրություն, այնուհետև 24-ին կլինի մեծ համաժողով, որին կմասնակցեն գիտական, քաղաքական, վերլուծական շրջանակներ: Սա Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությունն է, իսկ Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ տեղի կունենա նաև կլոր-սեղան քննարկում, մի քանի ակցիաներ և նամակներ կփոխանցենք դեսպանատներին: Ամեն դեպքում, կփորձենք հարցը նորից բարձրացնել տարբեր շրջանակների առաջ: 

Վերջին 3 տարիներին ցեղասպանության ճանաչումը մտել է փակուղի, այն առումով, որ ամեն ինչ արվել է ցեղասպանության բարձրացման կարևոր խնդիրները ստվերելու համար: Մի իշխանությունից, որը ձգտում է Թուրքիայի հետ բարեկամության, չի կարելի սպասել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ինչ-որ վճռական քայլերի, պետք է սպասել մեջքից հարվածի:

Ինչպիսի՞ դիրքորոշում ունեք ՀՀ ներկա իշխանությունների կողմից Թուրքիային և Ադրբեջանին ուղղված խաղաղասիրական հայտարարությունների շուրջ: Ինչի՞ կարող է հանգեցնել Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի բացումը, ռիսկեր տեսնո՞ւմ եք:

-Մեզ համար անընդունելի է ներկա իշխանությունների թե՛ դիրքորոշումը, թե՛ արտահայտած տեսակետները. սա մեծ հարված է Հայ դատի պահանջատիրությանը: Հայկական գործոնը` աշխարհում ընդունված շատ կարևոր պահանջատիրություն, փորձում են ջնջել, կոտրել և սրա վտանգները մենք նաև հետագայում կզգանք: Այն ամենը, ինչ որ ձեռք է բերվել՝ տքնաջան աշխատանքի արդյունք է և որևէ հիմք չկա այդ բարեկամության կամ իրենց ձևակերպմամբ «չթշնամության» միջավայր ստեղծելը: Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը ամեն օր ապացուցում են, որ իրենք հայ ժողովրդի ոխերիմ թշնամիներն են, և այն տարածքը, որը մենք հայրենիք ու Հայաստան ենք անվանում՝ պատկերացնում են առանց հայի: Այս պայմաններում գնալ բարեկամության՝ չգիտեմ, թե ինչ անուն կարելի է տալ: Այս իշխանությունները հենց առաջին իսկ օրից ապացուցել են, որ իրենք որևէ կերպ չեն ծառայում Հայաստանի և հայ ժողովդրի շահերին և հասել են նրան, որ Հայաստանը երբևէ այսքան թույլ ու կոտրված վիճակում չի եղել: Այս իշխանություններն իրականացնում են դավադիր մի ծրագիր. մի մասը՝ գիտակցաբար, մյուս մասը՝ շահադիտական նկատառումներով: Իրենք նաև կարողացել են մանիպուլացնել հասարակությանը՝ տեղեկատվական դաշտը ճիշտ և ագրեսիվ օգտագործելու միջոցով: Թշնամին նույնը կաներ, ինչ որ անում են իրենք, իսկ հայ ժողովուրդը կարող է կանխել այս աղետը:

Իշխանությունները վստահ են, որ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում իրենք են հաղթելու, քանի որ վայելում են հասարակության սերն ու վստահությունը և կարող են հավաքել բավարար ձայներ։ Այսօր, երբ հեղափոխության էյֆորիան անցել է, արդյո՞ք մարդիկ նորից նրանց կընտրեն:

-Իշխանությունների վստահությունը խաբուսիկ է, իրենք շատ բաների վրա են վստահ, բայց կյանքը ցույց տվեց, որ շատ հաճախ իրենք ձախողել և ոչ մի հաջողություն չեն գրանցել: Ընտրակաշառքների ու ընտրակեղծումների միջոցով պիտի փորձեն մաքսիմումը քաղել, որովհետև չընտրվելն այս իշխանությունների համար հավասարազոր է ֆիզիկական ոչնչացման. սա պիտի գիտակցի հայ ժողովուրդը: Իրենց անվտանգությունն իշխանությանը մնալն է և ամեն ստորության կգնան, որպեսզի վերարտադրվեն: Ես չեմ կարծում, որ իրենք կընտրվեն, բայց ամեն ինչ կանեն դրա համար: Հայաստանի պետականությունը սպառնալիք է Նիկոլի և իր թիմի համար. անհամատեղելի են: 

Մենք  ամեն գնով պիտի հետ բերենք մեր կորցրածը, պիտի զինվենք ու հզորանանք, չպիտի համակերպվենք տարածքների օկուպացիայի հետ: Պայքարենք, որ հետ բերենք, որովհետև կորցնել` նշանակում է ընդհանրապես հրաժարվել մեր հայկական հարցից ու շահերից, եթե չկա Արցախ՝ չկա նաև Հայաստան, որովհետև Հայաստանը սուբյեկտ է Արցախով: Բայց այս իշխանություններն այնպես են անում, որ սփյուռքյան կառույցները կորցնեն իրենց ազդեցիկությունը, փորձ է արվել քանդել Սփյուռքը, շատ դեպքերում հաջողվել է. երբեք այսքան թույլ չենք եղել:

Պարո՛ն Ներսեսյան, իսկ ինչպես կգնահատեք Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: 

-Այս պահին Հայաստանում որպես այդպիսին քաղաքական կյանք գոյություն չունի. կա մեկ մարդու թատրոն, և մյուսները գերի են ընկել այդ մեկին: Այսօր այդ մեկ մարդը ունի բազմաթիվ հանցակիցներ և, գտնվելով մեկ նավի մեջ` ատամներով պահում են: Հիմա Հայաստանում քաղաքական դիսկուրս չի կարող լինել, դրա համար մենք ասում էինք՝ այո՛, ընտրությունը կարևոր է, բայց առանց Նիկոլ Փաշինյանի գլխավորության: Նրա գլխավորությամբ ցանկացած գործողություն ու իրադարձություն նմանվելու է թատրոնի և չի կարող որևէ լուրջ տեղ տանել, ավելին՝ այս մեկը լինելու է շատ վտանգավոր ու կործանարար, իսկ քաղաքական գործիչները գերի են ընկել, որևէ մեկն իր դեմքը չունի:

Արփինե Հակոբյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պակիստանը Հնդկաստանին սպառնացել է միջուկային հարձակմամբ. Times of IndiaԺիրինովսկու միջազգային անձնագիրն աճուրդում վաճառվել է 1,1 մլն ռուբլով (լուսանկար)Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն Ուկրաինայում հայտնել են ԱՄՆ-ի հետ նոր պայմանավորվածությունների մասինԱվելի կրեատիվ ու իմաստալից դեռ չէի հանդիպել, բասկաթոռով փոսն են ծածկել․ Արմենակ Դանիելյան Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժը վնասել է ավելի քան հազար շենքԳազ չի լինի Հռոմի պապն իր ողջ գումարը նվիրաբերել է անչափահասների բանտինՄինսկը մտահոգված է Ուկրաինայից տարածվող անտառային հրդեհներովՊարեկները հայտնաբերել են գետն ընկած երեխային. արձանագրվել է երեխայի մահը․ ՆԳՆ Անչելոտի, Կլոպ, Ալոնսո․․․ Անգլիական ակումբը նոր մարզիչ է ընտրում Արցախահայության դեմ բացահայտ ատելություն տարածող հայտնի այլասերված պոռնոդերասան «ռոմաշկայի» դեմ քրեական գործ է հարուցվել. Գագիկ ՀամբարյանՎարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց ԷստոնիաԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Իրանի նախագահը վաղը կմեկնի Ադրբեջան Կանանց ՉԼ. Բարսելոնան ջախջախեց Չելսիին և դուրս եկավ եզրափակիչ Ողբերգական դեպք՝ Օշականում. Քասախ գետից փրկարարները դուրս են բերել 4-ամյա տղայի մարմինը «Շիրակ»-ն ու «Ուրարտու»-ն չպարզեցին հաղթողինՍահմանված ժամկետից երկար մնալու դեպքում ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք կկիրառվի․ դեսպանատուն Լիբանանի նախագահը ԱՄՆ-ին և Ֆրանսիային կոչ է արել ստիպել Իսրայելին դադարեցնել հարձակումներըԳեներալ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրվողը ձերբակալվել էԿասպից ծովում տեղի է ունեցել 3.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Նորից կրակոցներ Երեւանում Իրանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-իՀՀ դեսպանն այցելել է Իրանի ազգային թանգարան Լավրովը բացառում է Ռուսաստանի տարածքային ամբողջականության շուրջ բանակցությունները Ռոման Բաղդասարյանի հրապարակման կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթՌուբիոն նշել է, թե ինչու ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ չի սահմանումՈւկրաինայի անչափահաս քաղաքացին ընկել է Հրազդան գետը, կատարվում են որոնողական աշխատանքներ «Բանկից «sms» են ուղարկել զոհված զինծառայողների 90 ընտանիքների, որ՝ վերցրեք ձեր գրաֆիկը, սկսեք արդեն վճարումները, սա խայտառակություն է». Արցախից բռնի տեղահանված. 168.am ԱՄՆ-ը կարող է վերսկսել երկխոսությունը Հյուսիսային Կորեայի հետ․ AxiosԻսրայելական ինքնաթիռները հարվածել են Բեյրութի Հադաս արվարձանին3 տարի անց վարչապետին ուղեկցող մեքենայի վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով ոչ ոք պատասխանատվություն չի կրել Ռուսաստանը ԱՄՆ-ից որևէ առաջարկ չի ստացել Զապորոժիեի ԱԷԿ-ի նկատմամբ վերահսկողությունը փոխանցելու վերաբերյալ․ ԼավրովԱյսօր դերասանուհի Ռոզա Դավթյանի հարսանիքն է Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 36-ի«Ինտեր»-ը զիջեց «Ռոմա»-ին ու նահանջեց մրցաշարային աղյուսակումԲեռլինում ցույց է տեղի ունեցել՝ ընդդեմ Ուկրաինային զենք մատակարարելուԱյրվել է խանութի 80 քմ հատվածը. մանրամասներ Երեւանի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհից ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առթիվ Եթե այս դիմումը պարզաբանում չստանա՝ Ձեզ դիմելու եմ ոչ թե որպես գլխավոր դատախազ, այլ գլխավոր հանցագործ․ Սուրեն Մանուկյան ԱՄՆ-ն առաջիկա շաբաթվա ընթացքում որոշում կկայացնի ուկրաինական հակամարտության կարգավորմանը մասնակցելու վերաբերյալ․ Ռուբիո Իրանում ողբերգության առումով կա մի շատ ուշագրավ «կնիք»․ Հակոբ ԲադալյանՕտարերկրացի տղամարդու մարմինը ջրատարում հայտնաբերելու համար որոնողական աշխատանքները շարունակվում ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ Կահիրեի աշխարհի գավաթի հաղթողՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիա«Կրթությունը նորաձև է Երևանում»․ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակելՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող Երևանի Արարատ հյուրանոցն այրվում էր. առաջին հարկը մոխրի է վերածվել (տեսանյութ)ԵԱ․ Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը գլխավորում է թիմային վարկանիշը
Ամենադիտված