Ռուբիոն նշել է, թե ինչու ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ չի սահմանում
Աշխարհ
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի Դաշնության դեմ, քանի որ հույս ունի Ուկրաինայում հակամարտությունը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին NBC News -ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն :
«Որովհետև մենք դեռ հույս ունենք, որ [խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը] դիվանագիտական ճանապարհով կաշխատեն, և մենք կկարողանանք մերձեցնել երկու կողմերի դիրքորոշումները»,- ասել է նա։
Ռուբիոյի խոսքով՝ նոր պատժամիջոցների ներդրումը կնշանակի հեռանալ հակամարտության խաղաղ կարգավորումից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)