Իրանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի
Աշխարհ
Իրանի Բանդար Աբբասի մոտակայքում գտնվող Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, հայտարարել է Հորմոզգան նահանգի նահանգապետ Մոհամմադ Աշուրին, հաղորդում է իրանական IRIB պետական հեռուստատեսությունը:
« 40 մարդ է զոհվել պայթյունի հետևանքով ստացած վնասվածքների պատճառով»,- ասել է նա։
Շահիդ Ռաջայի նավահանգստում արտակարգ իրավիճակի մասին հաղորդագրություններ հայտնվեցին շաբաթ կեսօրին:
Վերջին տվյալներով՝ տուժել է 1241 մարդ։ Իրանի կառավարության խոսնակն ասել է, որ միջադեպը տեղի է ունեցել քիմիական նյութերի պահեստում, սակայն դրա պատճառն անհայտ է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)