Իսրայելական ինքնաթիռները հարվածել են Բեյրութի Հադաս արվարձանին
Աշխարհ
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարձակվել են Լիբանանի մայրաքաղաքի հարավային Հադաս արվարձանի վրա՝ հրթիռակոծելով շիական «Հեզբոլլահ» կազմակերպությանը պատկանող զենքի և զինամթերքի ենթադրյալ պահեստը։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, ցամաքային թիրախի ուղղությամբ արձակվել է առնվազն երկու հրթիռ։ Օդային գրոհի վայրից երկինք է բարձրանում թանձր ծխի սյունը։
Հրշեջ մեքենաներն ու փրկարարական խմբերն այժմ շարժվում են դեպի Բեյրութի հարավային արվարձան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)