Լիբանանի նախագահը ԱՄՆ-ին և Ֆրանսիային կոչ է արել ստիպել Իսրայելին դադարեցնել հարձակումները
Աշխարհ
Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը դատապարտել է ավիահարվածը Բեյրութի հարավային Հադաս արվարձանի վրա՝ ԱՄՆ-ից և Ֆրանսիայից պահանջելով վերջ տալ Իսրայելի կողմից հրադադարի խախտումներին:
«Իսրայելական թշնամու համառությունը, որը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները, պահանջում է վճռական գործողություններ ԱՄՆ-ից և Ֆրանսիայից՝ որպես 2024 թվականի նոյեմբերի 27-ին ուժի մեջ մտած հրադադարի համաձայնագրի երաշխավորների։ Վաշինգտոնն ու Փարիզը պետք է ստիպեն Իսրայելին անհապաղ դադարեցնել իր հարձակումները»-ասել է նա։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով