Ուկրաինայում հայտնել են ԱՄՆ-ի հետ նոր պայմանավորվածությունների մասին
Աշխարհ
Ուկրաինան և Միացյալ Նահանգները պայմանավորվել են, որ ընդերքի մասին համաձայնագրում հաշվի չի առնվի նախկինում տրամադրված ամերիկյան օգնությունը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հետ հանդիպումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ փաստաթուղթը հաշվի չի առնի ամերիկյան օգնությունը, որը տրամադրվել էր նախքան դրա ստորագրումը։ Շմիհալը նաև պարզաբանել է, որ համաձայնագրի շուրջ աշխատանքները շարունակվում են։
Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը հայտարարել էր , որ Կիևը ցանկանում է Վաշինգտոնի հետ որքան հնարավոր է շուտ համաձայնեցնել ընդերքի գործարքի տեքստը ։ Կիևը նաև հասկանում է, որ այս համաձայնագիրը չափազանց կարևոր է Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացման համար:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)