Ինչ է Աննա Հակոբյանը «գաղտնի ձևով» մտցնում վարչապետի գրպանը․ պարզաբանում (տեսանյութ)
ՏեսանյութերՀոկտեմբերի 26-ին Վանաձոր քաղաքին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ծանոթանում էր «Վանաձոր Արմենիա» առողջարանի գործունեությանը։ Այն ցուցադրվում էր ուղիղ եթերով և մի դրվագ կա, որտեղ երևում է, թե ինչպես է Աննա Հակոբյանը պայուսակից ինչ-որ բան հանում ու փորձում աննկատ փոխանցել ամուսնուն՝ այն մտցնելով վարչապետի գրպանը։ Համացանցում սկսեցին քննարկել, թե այդ ի՞նչ էր գաղտնի ձևով փորձում տիկինը փոխանցում ամուսնուն։
Պատասխանը ԼՈՒՐԵՐ․com-ը ստացավ Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանից․ «Աննա Հակոբյանը և վարչապետը ներկա են գտնվել Վանաձոր քաղաքի տոնին և տոնակատարության ժամանակ վարչապետին և կնոջը տվել են Վանաձորի խորհրդանիշ կրծքանշանները։ Քանի որ վարչապետն այն չի անցկացրել, այդ պահին տիկինը մտցրել է նրա գրպանը»,- նշեց Հարությունյանը։
Նկատենք, որ մինչ պարզաբանումը համացանցում տարատեսակ ենթադրություններ էին արվում։ Հանրության մոտ կասկածներ կային, որ վարչապետը դեղեր է ընդունում, իսկ տիկինն էլ հետևում է դրանք ժամանակին ընդունելուն։ Հանրությունն անհանգստացած է վարչապետի առողջական վիճակով, նրանց հուզում է հարցը՝ հնարավո՞ր է վարչապետն առողջական խնդիրներ ունի, թե ոչ։
Մեզ հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը փարատեց կասկածները․ «Հաստատ ասում եմ Ձեզ՝ վարչապետը որևէ առողջական խնդիր չունի»,- ասաց նա։
Իսկ մինչ Աննա Հակոբյանի մամուլի խոսնակից կճշտեինք, թե իրականում ինչ է փոխանցում վերջինս ամուսնուն, նույն հարցով դիմել էինք նաև Կարապետյանին։ Մեր հարցման վերաբերյալ վարչապետի մամուլի խոսնակի վերաբերմունքը հետևյալն էր․ «Սա մասնավոր կյանք մտնելու փորձ է և ճիշտ կլինի, որ մենք ձեռնպահ մնանք նման բաներից»,- նշեց Կարապետյանը։
Սոնա Հարությունյան
Տեսանյութը՝ yerevan.today-ի