«Գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի՞ պոտենցիալ «շահառու» ունի Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը (տեսանյութ) Բախվել են մարդատար «Գազել»-ն ու «Opel»-ը, «BMW»-ն բախվել է «Գազել»-ի հետնամասին. կան վիրավորներ Վարչապետը կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տնց բաներ չանես. Հովիկ Աղազարյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Էջմիածնում. 5 վիրավոր կա Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի Վարչապետը հանձնարարել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը» Բռնցքամարտի հավաքականի անդամները կրկին պրոֆեսինոալ ռինգ դուրս կգան Հայտնի է դարձել 15-ամյա աղջկա մահվան պատճառը․ նոր մանրամասներ Համայնքների սեփական եկամուտները աճել են․ ՏԿԵ նախարարը թվեր է հրապարակել Տոնական օրերին ՀՀ-ում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող 585 անձ Թմրանյութը պահել էին ուրիշի տանը․ Արտաշատի համայնքային ոստիկանների երկու բացահայտում 

Լավ կլիներ առաջին հերթին ինքն իրեն սաստեր․ Սեյրան Օհանյանի պատասխանը՝ Անդրանիկ Քոչարյանին

Քաղաքական

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ նրան համեմատելով ֆրանսիացի ֆանտաստիկ գրող Իվ Գանդոնի և գերմանացի հանճարեղ պոետ Վ.Գյոթեի հետ։ Ի պատասխան նրա գրառման՝ Քոչարյանն իր հերթին հայտարարեց, որ հաղորդագրություն է ուղարկել Սեյրան Օհանյանին՝ հորդորելով կարգի հրավիրել կնոջը։ ԼՈՒՐԵՐ․com-ը կապ հաստատեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ՝ պարզելու, թե ի՞նչ բովանդակության հաղորդագրության մասին է խոսքը։

«Սպառնալիք չկար և չէր էլ կարող լինել։ Ես էլ իրեն ասել եմ՝ ավելի լավ կլիներ, որ առաջին հերթին ինքն իրեն սաստեր»,- ասաց Օհանյանը։

Նա նշեց՝ բազմիցս է ասել, որ դեմ է և չի հասկանում մարդկանց, ովքեր աշխատանքային հարաբերությունները տեղափոխում են անձնական հարաբերությունների դաշտ, հատկապես երբ կեղծ տեղեկություններ են տարածում ուրիշի ընտանիքի վերաբերյալ․ «Ես էլ գիտեմ շատ մարդկանց ընտանիքի անդամների կազմն ու տեղը՝ իրենց որդիները որտեղ են, ինչպես են, բայց երբևէ այդքան չեմ մանրանում, քանի որ դա փոքրոգի լինելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պատճառով է։ Գտնում եմ՝ Անդրանիկ Քոչարյանն առաջին հերթին ինքն իրեն պետք է սաստեր և նախկինում կեղծ կամ շինծու, արժանապատվությունը իջեցնող հայտարարություններ չաներ իմ ընտանիքի, ունեցվածքի մասին՝ չնայած նրան, որ Անդրանիկ Քոչարյանը չէ, որ իմ կամ այլ ընտանիքների գլխին դատավոր է։ Միտումնավոր կպել են իմ տիկնոջը կամ նրա հագուստին, ծաղիկներին՝ չհասկանալով, որ գեղեցկությունը չի նշանակում ճոխություն կամ շռայլություն։ Նույնիսկ ամենահամեստ հագուստը կարելի է հագնել այնպես գեղեցիկ, որ թվա՝ ամենաշքեղը աշխարհում։ Շինծու արտահայտություններ են եղել իմ որդու հասցեին, այն անձնավորության, որը, լինելով գեներալի որդի, պատերազմին մասնակցել և վիրավորվել է, նույնիսկ փորձում էին այդ վիրավորվածությունը իրենց մարդկանցով ու արբանյակներով քննել, թե ինչպես է վիրավորվել։ Ես գտնում եմ, որ սա հարիր չէ պետական պաշտոնյաներին, մանավանդ նրանց, որոնք համապատասխան ճանապարհ ունեն անցած և փորձառություն, մանավանդ, որ այդ ամենը փորձում են կապել բանակի հետ։ Ես չեմ արդարանում․ մեր հասարակությունը և բանակի ողջ անձնակազմը կարող է գնահատական տալ, թե ինչպիսին է եղել բանակը Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ժամանակ, Սեյրան Օհանյանն ինչ է եղել պատերազմում և դրանից հետո, բանակում ծառայելու ժամանակ, նախարար եղած ժամանակ և Պաշտպանության նախարարը ինչ համբավ ունի ԶՈՒ-երում, արդյոք նա համբավ ունի կոռուպցիոների, թե ում»,- ասաց Օհանյանը։

Պատգամավորը հորդորեց՝ հաշվի առնել այս ամենը, քանի որ ինքն էլ շատ բան գիտի ուրիշների մասին, բայց միևնույն ժամանակ նկատեց, թե դա չի նշանակում, որ կարելի է կպնել ուրիշի ընտանիքին․ «Ի վերջո, ընտանիքի անդամները մեղավոր չեն, երբ որ իրենց ընտանիքի ղեկավարը զբաղվում է այդպիսի ապատեղեկատվություններով»,- նշեց Սեյրան Օհանյանը։ 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի՞ պոտենցիալ «շահառու» ունի Մելանյա Թրամփը գոհ է, որ Իլոն Մասկը դարձել է իր ամուսնու «դայակը» (լուսանկարներ)Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը (տեսանյութ) Բախվել են մարդատար «Գազել»-ն ու «Opel»-ը, «BMW»-ն բախվել է «Գազել»-ի հետնամասին. կան վիրավորներ Վարչապետը կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տնց բաներ չանես. Հովիկ Աղազարյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Էջմիածնում. 5 վիրավոր կա Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի Վարչապետը հանձնարարել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը» Բռնցքամարտի հավաքականի անդամները կրկին պրոֆեսինոալ ռինգ դուրս կգան Հայտնի է դարձել 15-ամյա աղջկա մահվան պատճառը․ նոր մանրամասներ Համայնքների սեփական եկամուտները աճել են․ ՏԿԵ նախարարը թվեր է հրապարակել Տոնական օրերին ՀՀ-ում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող 585 անձ Թմրանյութը պահել էին ուրիշի տանը․ Արտաշատի համայնքային ոստիկանների երկու բացահայտում Արարատ Միրզոյանը կամփոփի 2024-ին իրականացված աշխատանքները. հայտնի է ասուլիսի օրը Մահվան ելքով ավտովթար՝ Երևան-Արմավիր ճանապարհին Դեսպան Ռուբեն Սողոյանն իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի նախագահինԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ես չեմ պահում իշխանությունը և այն հանգիստ կփոխանցեմ նոր սերնդին․ Ալեքսանդր Լուկաշենկո (տեսանյութ) Տիբեթի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 126-ի«Միակն, ով սիրում է ինձ անվերապահորեն». Ռոբերտ Դե Նիրո (լուսանկարներ)ՀՀ ՊՆ հայտարարությունը՝ մեկնարկած ձմեռային զորակոչի հետ կապված ՀՀ դեսպանը և Իրաքի նախագահը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր Իր մահախոսականը գրած զինվորին դուրս են բերել մարտադաշտիցՎիճաբանություն-ծեծկռտուք՝ հայտնի «Ադամ» հանդիսությունների սրահում․ կան վիրավորներ Դատարան է հանձնվել Արարատի մարզում կենդանու նկատմամբ դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրգործը Պուտինը գեներալներին հրամայել է խաչեր կրել իր սկզբնատառերով․ MSՎնուկովոյում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռի ուղեւորները չեն տուժելՌուսաստանում «վերահսկվող անձանց ռեգիստրում» գրանցված օտարերկրացիներին կարգելվի ամուսնանալՀայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն կա Louis Vuitton Escale «Snakes Jungle» ժամացույցը պատրաստ է լուսնային Ամանորին (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատարին Մահացել է Ժան Մարի Լը Պենը Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. արցախցի պատգամավոր Աշխատանքային հանդիպում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել Շուրջերկրյա ճամփորդության դուրս եկած նավը Մալայզիայի ափերի մոտ վթարի ենթարկվելԿադաստրային քարտեզները ՀՀ սահմանների մասով տեղեկություն չեն պարունակում. Կադաստրի կոմիտեի ղեկավար ԱՆ-ն չի հերքում հիվանդանոցներին կուտակած պարտքի լուրը Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն «Միսս Ամերիկա 2025թ»-ի հաղթող է դարձել Ալաբամայի բուժքույրական ուսանող (լուսանկարներ)Մարդու իրավունքները վերջին 30 տարում պաշտպանված չեն․ ՄԻՊ-ի աշխատանք չենք տեսնում, միայն խոսում են․ հարցում (տեսանյութ) Ոստիկանները ձմեռային անվադողերով չեն երթևեկում․ քաղաքացին ահազանգում է (տեսանյութ)Համացանցում Telegram-ի տեսքով վիրուս է տարածվում Փաշինյանի հեռացումով նաև թանկացումների հարցը կլուծվի․ հարցում (տեսանյութ) «Սիրելիիս հետ»․ Բեն Ավետիսյանի նոր լուսանկարները կնոջ հետ (լուսանկարներ) Մարգարիտան ազատվեց վանդակից․ Հայաստանում փրկվեց գերության մեջ գտնվող ևս մեկ արջ Բրազիլիայից Աստանա է ուղարկվում AZAL-ի գաղտնազերծված սև արկղերըՔաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել․ Տարոն ԳևորգյանՄոսկվայում երեխան գրեթե կես միլիոն ռուբլի է տվել խաբեբաներին՝ «փրկելու իր ծնողներին»Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ընթացքըՁեր մոտ հարց առաջանո՞ւմ է՝ ինչու է Ձեր դեպքում հարցաքննությունն այդքան արագ ստացվում․ Քոչարյանը` բերետավորին (տեսանյութ)
Ամենադիտված