Կադաստրային քարտեզները ՀՀ սահմանների մասով տեղեկություն չեն պարունակում. Կադաստրի կոմիտեի ղեկավար
«Նման տեղեկատվության չեմ տիրապետում՝ արդյոք Բաղանիս-Ոսկեպար հատվածի սահմանազատմամբ գույքային մասնավոր սեփականության փոփոխություն լինելո՞ւ է, թե՞ ոչ»:
Հրավիրված ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին՝ այս մասին ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:
«Կադաստրային քարտեզները ՀՀ սահմանների մասով տեղեկություն չեն պարունակում այն իմաստով, որ շերտերի կառուցակարգը սահմանված է կառավարության համապատասխան որոշմամբ»,- նշեց նա: