Համայնքների սեփական եկամուտները աճել են․ ՏԿԵ նախարարը թվեր է հրապարակել
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության համայնքները (առանց Երևան քաղաքի) 2024 թվականին նախորդող տարիների շարունակական աճի համատեքստում սեփական եկամուտները պլանավորված 41.2 մլրդ դրամի դիմաց փաստացի հավաքագրել են 43.4 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 2.2 մլրդ դրամով կամ 5.3% ֊ով։
Ընդ որում, 2023 թվականի փաստացի հավաքագրված 41.6 մլրդ դրամի դիմաց ավել է հավաքագրվել 1.8 մլրդ դրամ։ Աճը կազմել է 4.1%։
Համայնքների սեփական եկամուտների աճին նպաստել են նաև ՀՀ հարկային օրենսգրքով տեղական բյուջե վճարման ենթակա անշարժ գույքի հարկի հաշվարկման համար նախանշված կարգավորումները։