Ընտանիքում կան մի քանի երեխաներ ևս. մանրամասներ 2-ամյա երեխայի մահվանից
ОбществоԻնչպես հայտնել էինք այսօր Արարատի մարզում գրանցվել էր սահմռկեցուցիչ դեպք՝ մայրը, տատը և խորթ հայրը կասկածվում են 2-ամյա տղային ծեծի ենթարկելու, հետո քնաբեր խմեցնելու, նրան մահ պատճառելու մեջ: Ընտանիքը բնակվում է Նոր Խարբերդում: Այս մասին մեզ հայտնեցին Արարատի համայնքապետարանից:
Այս դեպքի մասով մանրամասներ ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Նոր Խարբերդ համայնքի ղեկավար Կամո Կակոյանի հետ. « Իրենք նոր են եկել, կարելի է ասել, որ նրանցից այդքան էլ տեղյակ չենք, բայց կարող եմ ասել, որ սովորական, նորմալ ընտանիք էր, առաջին անգամ է նման թեմայի շուրջ շոշափվում այդ ընտանիքի անունը»,- ասաց Նոր Խարբերդ համայնքի ղեկավարը:
Վերջինս նշեց, որ ընտանիքը ապրում է դոմիկում, որը իրենց սեփականությունը չէ. «Հիմա ես կատարում եմ ճշտումներ, քանի որ ես էլ այդքան լավ չգիտեմ այդ ընտանիքին: Ընտանիքում կան մի քանի երեխաներ, փորձում եմ հասկանալ, թե հստակ, որ երեխայի հետ է կատարվել դեպքը»,- եզրափակեց Կամո Կակոյանը:
Զվարթ Պետրոսյան