«Ժամանակ». Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» է ծրագրում
Հայկական Մամուլ«Ժամանակ» օրաթերթը գրում է.
««Ժամանակ»-ի իշխանամերձ աղբյուրները հայտնում են՝ իշխանությանը հայտնի է դարձել, որ մինչեւ ապրիլի 2-ը ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդ Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» գործողություն է ծրագրում։
Իշխանությանը ամենայն մանրամասնությամբ հայտնի է ամբողջ ծրագիրը, բայց որեւէ գործողության չեն դիմում, որեւէ մեկին չեն ձերբակալում, որպեսզի ընտրության ընթացքում ՕՐՕ-ի ռեյտինգը չավելացնեն։ Սակայն վիճակը գնալով այնքան է լարվում, որ չեն բացառվում ԱԱԾ-ի կողմից կտրուկ քայլեր եւ գործողություններ՝ ընդհուպ կալանավորումներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: