Շուկայից հետ են կանչվել Գեղարքունիքում արտադրված կաթնամթերքի խմբաքանակներ
Հասարակություն
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել․
«Անհատ ձեռնարկատեր Արման Սենոքյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզի, ք. Գավառ) անցկացվող վերահսկողության ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները նմուշառում են կատարել կաթնամթերքի առկա տեսականուց և ներկայացրել լաբորատոր հետազոտության:
Փորձաքննության արձանագրության համաձայն՝ «Հացառատ» ապրանքանիշի «Չանախ» պանրի նմուշը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ «Մածուն» արտադրատեսակի նմուշը՝ խմորասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)