ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ
ԻրավունքՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն։ ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ՀՔԾ տեղեկատվական կենտրոնից հաստատեցին այս տեղեկությունը։ Մանրամասներն իմանալու նպատակով կապ հաստատեցինք նաև Ալիկ Սարգսյանի հետ: Նա հաստատեց լուրը, բայց նա չցանկացավ մանրամասներ ներկայացնել և անուններ տալ՝ նշելով, որ երկու օրից ամեն ինչ պարզ կլինի։
Ըստ տեղեկությունների՝ Ալիկ Սարգսյանն իրավապահներին ներկայացրել է, որ տևական ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն իրենից խոշոր չափերի գումար է պահանջում՝ սպառնալով իրեն արատավորող տեղեկություններ տարածել։