Մանր ու ճղճիմները չեն կարող բոյկոտել նիստը. Սոնա Աղեկյան
ՔաղաքականԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու արտահերթ նիստը՝ քաղաքապետի ընտրության օրակարգով:
Նիստն այս պահին ընդմիջվել է։ Միակ թեկնածու Զարուհի Փոստանջյանն իր թիմակիցների հետ քաղաքապետարանի դիմաց է։
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը հայտարարեց, որ իրենք ավելի ուրախ են, որ Զարուհուն չաջակցող ավագանու անդամները չեն եկել. իրենք նրանց կարիքը չունեն էլ. «Մանր ու ճղճիմները չեն էլ կարող բոյկոտել նիստը»,֊ասաց նա։