«Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ին Թրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ 

Հյուսիսային պողոտայից անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666 մլն. դրամի վնաս. մանրամասներ

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել են Հյուսիսային պողոտայի նախկին տարածքում մի շարք քաղաքացիների սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը խարդախությամբ և փաստաթղթերի կեղծմամբ ձեռք բերելու դեպքերի էական մի շարք հանգամանքներ:

Քննությամբ պարզվել է, որ անշարժ գույքի գնահատում իրականացնող ՍՊ ընկերության  տնօրեն Հ.Ա.-ն օժանդակել է Երևան քաղաքի Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին հարող տարածքում գտնվող անշարժ գույքը ձեռք բերող  և  կառուցապատող հանդիսացող ՍՊ ընկերության տնօրեն Ա.Կ.-ի կողմից մեկ միասնական դիտավորությամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով թվով 12 սեփականատերերից առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուրը 666.765.500 ՀՀ դրամի անշարժ գույք և դրամական միջոցներ հափշտակելուն, ինչպես նաև իրացրել է իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթղթեր:

Այսպես, 2001թ. հուլիսի 16-ին ՀՀ կառավարությունը համապատասխան որոշմամբ հաստատվել է Երևանի Հյուսիսային պողոտայի հատվածում գտնվող` պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքերի (հողամասեր, շենքեր և շինություններ) օտարման գոտին` 82700 քառակուսի մետր տարածքով, որում պետության կարիքների համար վերցվող  օտարման գոտու սահմանների մեջ, ի թիվս այլ գույքերի, ընդգրկվել և իրացման ենթակա են դարձել նաև Երևան քաղաքի Աբովյան-Նալբանդյան-Արամի փողոցների հարող տարածքում գտնվող մի շարք հասցեների անշարժ գույքերը:

Նույն որոշմամբ Երևանի քաղաքապետին լիազորվել է երկամսյա ժամկետում իրացման ենթակա տարածքում լիցենզավորված համապատասխան կազմակերպությունների միջոցով կազմակերպել և իրականացնել անշարժ գույքի գնահատման աշխատանքները:

Միաժամանակ, Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման գոտում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը գնելու, վերցնելու կապակցությամբ քաղաքացիներին և իրավաբանական անձանց հատուցում տրամադրելու հետ կապված խնդիրները լուծելու նպատակով, ՀՀ կառավարության՝ 2001թ. հոկտեմբերի որոշմամբ հաստատվել է Երևանի Հյուսիսային պողոտայի օտարման գոտում գտնվող հողամասերը և անշարժ գույքը գնելու, վերցնելու կապակցությամբ քաղաքացիներին ու իրավաբանական անձանց գնային առաջարկի ձևավորման և իրացման կարգը, որով սահմանվել է նաև, որ գնվող, վերցվող անշարժ գույքի համար հատուցումը, բացի դրամականից, կարող է կատարվել նաև այլ գույքով` հողամասի, բնակելի կամ ոչ բնակելի շինության տեսքով, այլ անշարժ գույքի սեփականության իրավունքով տրամադրմամբ` հատուցման գնի մեջ դրա արժեքի հաշվանցմամբ:

ՀՀ կառավարության՝ 2004թ. որոշմամբ Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին հարող հատվածից 8620,0 քառակուսի մետր հողամասը կառուցապատման ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով տրամադրվել է կառուցապատող ՍՊԸ-ին, որի տնօրենը հանդիսացել է Ա.Կ.-ն:

Քննությամբ հիմնավորվել է, որ Հ.Ա.-ն, օժանդակելով Ա.Կ.-ի սեփականության իրավունքով մի շարք անձանց պատկանող վերոնշյալ առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքերն ու դրամական միջոցները խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով միասնական դիտավորությամբ հափշտակությանը, պայմանագրեր է կնքել իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա.Կ.-ին պատկանող և վերջինիս կողմից կառավարվող ՍՊԸ-ի հետ, որի արդյունքում համաձայնվել է հիշյալ անշարժ գույքերը գնահատել իրական շուկայական արժեքներից անհամեմատ ցածր գներով և դրանց վերաբերյալ կազմել կեղծ գնահատման հաշվետվություններ, ինչի արդյունքում Ա. Կ.-ին հնարավորություն է ընձեռվել այդ անշարժ գույքերը ձեռք բերել իրական արժեքներից անհամեմատ ցածր գնով:

Մասնավորապես՝ գնահատող ՍՊԸ-ի տնօրենի և կառուցապատող ՍՊԸ-ի տնօրենի միջև 2005թ. սեպտեմբերին և 2007թ. ապրիլին կնքվել են անշարժ գույքի գնահատման ծառայությունների մատուցման երկու առանձին պայմանագրեր, որոնց համաձայն՝ կատարողը պարտավորվել է պատվիրատուի առաջադրանքով կատարել նշված պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող գլխավոր հատակագծում նշված՝ Հյուսիսային պողոտային հարակից՝ Աբովյան, Արամի և Նալբանդյան փողոցների տարածքում գտնվող անշարժ գույքերի գնահատում: Այնուհետև, նշված պայմանագրերի և կառուցապատողի կողմից իրեն հասցեագրված համապատասխան գրությունների հիման վրա գնահատող ընկերության տնօրենը աշխատակցին հանձնարարել է կազմել անշարժ գույքերի արժեքների որոշման և գնահատման վերաբերյալ կեղծ հաշվետվություններ՝ դրանք կառուցապատող ընկերության տնօրենի կողմից իրացնելու և վերոնշյալ հասցեների սեփականատերերին պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքերը խարդախությամբ հափշտակելու նպատակով:

ՍՊ ընկերության աշխատակիցը սեփականության իրավունքով անձանց պատկանող և պետության կարիքների համար վերցվող, օտարման գոտու սահմանների մեջ ընդգրկված ու իրացման ենթակա թվով 6 անշարժ գույքերի վերաբերյալ կազմել և իր ստորագրությամբ հաստատել է իրավունք վերապա­հող, բովանդակությամբ կեղծ, այն է՝ շուկայականից մի քանի անգամ էժան անշարժ գույքի գնահատման հաշվետվություն և այն տրամադրել ընկերության տնօրենին, որոնք վերջինիս ղեկավարը վավերացրել է իր ստորագրությամբ, հաստատել ՍՊԸ-ի կնիքով և առձեռն տրամադրել կառուցապատող ընկերության տնօրենին: Այդ կերպ միջոցներ տրամադրելու եղանակով օժանդակել է վերջինիս կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախությանը:

Այնուհետ, հղում անելով կեղծ գնահատման հաշվետվությանը, վերջինս սեփականատերերին որպես իրենց պատկանող անշարժ գույքի ձեռքբերման արժեք՝ կառուցապատող ընկերության տնօրենը առաջարկել է իրական արժեքից մի քանի անգամ ցածր գին:

Կառուցապատող ընկերության տնօրենն առանձին դեպքերում խաբեության եղանակով համոզել է սեփականատերերին իր հետ կնքել հաշտության համաձայնություն՝ առաջարկելով նախապես առաջարկած գումարից փոքր-ինչ ավել գումար, ինչպես նաև  ՍՊԸ-ի կողմից կառուցվելիք բազմաբնակարան շենքի մասնաշենքից զրոյական նիշից բարձր՝ 1-ին հարկի տարածքից հասարակական նշանակության տարբեր մակերեսների տարածքներ, սակայն չի կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա անշարժ գույքի գնահատմամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասին): Իսկ կառուցապատող ՍՊ ընկերության տնօրենի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասին):

Նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է անձանց պատճառված ընդհանուր 666 765 500 ՀՀ դրամի վնասը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ինԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Դատապարտված նախկին նախագահի որդին ընդդեմ Լուլայի․ Բրազիլիայում ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար) Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին Ջուր չի լինելու. ՀասցեներԱրդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի Կիեւյան փողոցում վիրավորված երիտասարդը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ) Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն ԱյվազյանԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնին
Ամենադիտված