Հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցն Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում
ՍպորտԱյսօր՝ նոյեմբերի 22-ին, ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։
C լիգայի 4-րդ խմբում 2-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի ընտրանին կհանդիպի B լիգայի 3-րդ տեղը զբաղեցրած Վրաստանի հավաքականին։ Առաջին հանդիպումը տնային է, որը կկայանա 2025 թվականի մարտի 20-ին։
Պատասխան հանդիպումը մարտի 23-ին է։
Ազգերի լիգայի 1/4 եզրափակիչ
Նիդերլանդներ — Իսպանիա
Խորվաթիա — Ֆրանսիա
Դանիա — Պորտուգալիա
Իտալիա — Գերմանիա
A լիգայի և B լիգայի անցումային հանդիպումներ
Թուրքիա — Հունգարիա
Ուկրաինա — Բելգիա
Ավստրիա — Սերբիա
Հունաստան — Շոտլանդիա
B լիգայի և C լիգայի անցումային հանդիպումներ
Կոսովո — Իսլանդիա
Բուլղարիա — Իռլանդիա
Հայաստան — Վրաստան
Սլովակիա — Սլովենիա
C լիգայի և D լիգայի անցումային հանդիպումներ
Ջիբրալթար — Լատվիա
Մալթա — Լյուքսեմբուրգ
Կիսաեզրափակիչները նախատեսված են հունիսի 4-ին և 5-ին, իսկ երրորդ տեղի համար հանդիպումն ու եզրափակիչը տեղի կունենան կիրակի՝ հունիսի 8-ին։
Ազգերի լիգայի գործող չեմպիոնը Իսպանիայի հավաքականն է։