Սերժի Վաչոն 2 միլիոն դոլարի գրավի դիմաց ազատ կարձակվի
ՀայաստանArmtimes.com-ը գրում է.
«Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանը 1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի:
Նման որոշում քիչ առաջ կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը:
Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց նրա պաշտպան Արմեն Հարությունյանը:Նա ասաց,թե դեռ գրավը չի վճարվել, եւ այս պահին տեղեկություն չկա կվճարվի, թե ոչ: Նշենք, որ այս չափի գրավի կիրառումը նախադեպային է:
Պաշտպանական կողմը բողոքարկել էր Վաչագան Ղազարյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը եւ պահանջել ազատ արձակել նրան:
Վաչագան Ղազարյանը կալանավորվել է հունիսի 27-ին. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար:
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ: